Մատչելի հղումներ

Պեկինն աջակցել է իրավիճակը կայունացնելու ուղղությամբ Մոսկվայի ջանքերին


Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը կիրակի օրը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ-ին։ Սա երկու երկրների դիվանագետների առաջին հրապարակային հանդիպումն է Վագների խռովությունից հետո։

«Արտաքին գործերի նախարար Ցին Գանգը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ և նրա հետ մտքեր փոխանակել ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ», - ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Դիվանագետները քննարկել են նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Պեկինն աջակցում է Մոսկվայի ջանքերին՝ ուղղված երկրի ներսում իրավիճակի կայունացմանը։

XS
SM
MD
LG