Մատչելի հղումներ

Պրիգոժինը հայտարարել է առաջխաղացման դադարեցման և տեղակայման նախկին դիրքեր վերադառնալու մասին


«Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարածել է աուդիո հայտարարություն տելեգրամյան ալիքների միջոցով, ուր տեղեկացրել է, որ գտնվում է Մոսկվայից 200 կիլոմոտր հեռավորության վրա, սակայն եղբայրասպան արյունահեղությունից խուսափելու համար դադարեցնում է առաջխաղացումը և վերադառնում իր ուժերի հետ տեղակայման նախկին դիրքեր:

Ըստ ռուսական մամուլի՝ ավելի վաղ Բելառուսի ոչ լեգետիմ ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո ծառայությունը հաղորդել է Պրիգոժինի հետ իր բանակցություններում դրական արդյունքների մասին: Տարածած հաղորդագրության մեջ ասված էր.

«Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ Ռուսաստանի հարավում տիրող իրավիճակի մասին, պետությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին։

Պայմանավորվածության հետքերով՝ Բելառուսի նախագահը, սեփական միջոցներով հավելյալ ճշտումներ անելով իրավիճակի մասին և համաձայնեցնելով Ռուսաստանի նախագահի հետ, բանակցություններ է վարել «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։ Արդյունքում նրանք համաձայնության եկան Ռուսաստանի տարածքում արյունալի սպանդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի «նախագահ» Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացման ուղղությամբ։

Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ Վագներ խմբի անվտանգության երաշխիքներով», նշված է Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո ծառայության հայատարաության մեջ:

XS
SM
MD
LG