Մատչելի հղումներ

Բլինքենը G7 երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը


ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները սերտ կապ կպահպանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ ՌԴ-ում ստեղծված իրավիճակի հարցում:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրն ասել է, որ ինքը քննարկել է Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ այն բանից հետո, երբ «Վագներ»-ի զինյալները վերահսկողության տակ առան Ռուսաստանի հարավում գտնվող որոշ ռազմական օբյեկտներ։

«Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգումը դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ», - գրել է Բլինքենը Twitter-ում:

Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային։

XS
SM
MD
LG