Ուրբաթ երեկոյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, իբր, հրթիռակոծել և ռմբակոծել է թիկունքից «Վագների» ստորաբաժանումները, «իրակկանության չի համապատասխանում և տեղեկատվական սադրանք է»: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
ԱԴԾ-ն Պրիգոժինի գործողություններն անվանել է «Ռուսաստանի տարածքում զինված քաղաքացիական հակամարտություն հրահրելու կոչ» և «թիկունքից դանակահարություն» ռուս զինծառայողներին, որոնք այժմ կռվում են Ուկրաինայում։
Այդ կապակցությամբ ՌԴ գլխավոր դատախազությունը հունիսի 24-ի գիշերը հայտարարել է, որ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով։ Այս փաստն ավելի ուշ հաստատել է «Ազատություն» ռադիոկայանը։ Այս հոդվածով առավելագույն պատիժը մինչև 20 տարվա ազատազրկումն է։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրն ավելի վաղ Պրիգոժինը մեղադրել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հրետանու և մարտական ուղղաթիռների օգնությամբ հրթիռային հարձակումներ իրականացնելու մեջ իր ստորաբաժանումների դեմ թիկունքից։ Գործարարի խոսքով՝ իր խմբի շարքերում կան բազմաթիվ զոհեր: Պրիգոժինը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են տեղի ունեցել հարվածները։