Մատչելի հղումներ

Պրիգոժինն` ընդդեմ Շոյգուի. 9 հազար մահ` հանուն ներման


Ռուսաստանում չեն մարում «Վագներ» անվանումը կրող մասնավոր ռազմական կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության միջեւ սկանդալները:

Պրիգոժինը արդեն մի քանի անգամ բողոք է ներկայացրել Պաշտպանության նախարարության եւ անձամբ նախարար Սերգեյ Շոյգուի դեմ, նրան մեղադրելով Ուկրաինայում կռվող իր ուժերին քաղցած պահելու մեջ:

ԱՄՆ-ը «Վագները» ճանաչել է որպես «հանցավոր կազմակերպություն», եւ դրա դեմ սկսել է պատժամիջոցներ:

Համացանցում տեղադրված մի շարք տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են ‘’Վագներ’’-ի վարձկանները անպարկեշտ խոսքեր ասում երկրի պաշտպանության նախարարության ու բանակի հրամանատարության հասցեին, եւ ինքնաձիգ հրացաններով կրակ արձակում նրանց, այդ թվում Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դիմանկարների վրա:

Ըստ քաղաքագետ Պավել Լուզինի, Պրիգոժինը գտնվում է հատուկ ծառայություններից մեկի անմիջական վերահսկողության ներքո եւ ֆինանսավորվում է Ռուսաստանի բյուջեից:

‘’Վագներ’’-ի վարձկանները համարվում են որպես բանակային ուժերի հակակշիռ, անվտանգության ուժերի հետ միասին’’, ասում է քաղաքագետը, ում խոսքերով, ռազմական ուժերի նման մասնատումը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին: ‘’Այս մասնատումը, ի վերջո, վնասում է հենց այդ ավտորիտար համակարգերին’’, ասում է նա:

Շատերն են ասում, որ Պրիգոժինը, Կադիրովի նման, իր ձեռքերին տալիս է որոշակի ազատություն, իսկ Պուտինը չի միջամտում, որովհետեւ, ըստ վերլուծաբանի, ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին: Քրեական անձանց ռազմական կառույցում ընդգրկելու ու նրանց վրա հենվելու հանգամանքը եղել է մտածված քայլ իշխանությունների կողմից, փորձ ապագայի համար, ասում են վերլուծաբանները: Նրանցից պրոֆեսոր Յուրի Ֆեդորովի խոսքերով, «Հաջողության դեպքում այս կառույցը կարող է վերածվել երկրի ներսում մեկ այլ կենտրոնի եւ կարող է փորձել որոշ չափով չեզոքացնել պետական ռազմական հրամանատարության ազդեցությունը»:

Սակայն Ուկրաինայում վագներականները չկարողացան լուրջ ռազմական հաջողությունների հասնել: Այնպես որ, փորձը չհաջողվեց: Դրա արդյունքում Պրիգոժինը տրվեց անձնական փառասիրությանը ու սկսեց ներկայացնել քաղաքական պահանջներ, ինչն իհարկե դժգոհություն առաջաց բերեց Կրեմլում:

Վերլուծաբանի խոսքերով, պաշտպանության նախարարության ղեկավարությունը դրեց պահանջ` Պրիգոժին քաղաքական ասպարեզից հեռացնելու մասին: Նա կարծում է, որ պետական զինված ուժերն այժմ ցանկանում է Վագների խմբի մնացորդներին ինտեգրել իր կառույցներին:

‘’Պրիգոժինին դա դուր չի գալիս եւ նա որոնում է օգնություն: Սակայն, եթե անգամ Պուտինն աջակցում է նրան, դա անում է աննկատ ձեւերով ու շատ թույլ’’, ասում են փորձագետները:

Վերլուծաբաններից Լեոնիդ Գոզմանը համամիտ է այն մտքի հետ, որ Պրիգոժինն այս պայքարում ի վերջո տանուլ է տալո, ‘’քանի որ նա պարզապես լկտի ավազակ է, որը կանգնած է հանցավոր մի հսկա համակարգի դեմ’’:

Ըստ ԱՄՆ-ի կառավարության տվյալների, Ուկրաինայում կռվելու համար Ռուսաստանից այստեղ է ուղարկվել մոտ 40 հազար հանցագործ, որոնց Պուտինը շնորհել է ներում: Նրանցից առնվազն 9 հազարը սպանվել է հանուն այդ ներման:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG