Մատչելի հղումներ

Կարո՞ղ է Բլինքենի այցը Չինաստան մեղմել լարված հարաբերությունները


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն այս շաբաթվա ավարտին մեկնում է Չինաստան։ Հիշեցնենք, նրա այցը Պեկին հետաձգվեց փետրվարին, երբ չինական լրտեսական օդապարիկը թռիչք կատարեց ԱՄՆ օդային տարածքով։

«Ամերիկայի Ձայնի» պետքարտուղարության բյուրոյի ղեկավար Նայք Չինգը փոխանցում է՝ ակնկալիքներն այդքան էլ բարձր չեն, թե Բլինքենի այցը կկարողանա մեղմել երկու երկրների լարված հարաբերությունները։

ԱՄՆ զինուժի կողմից չինական լրտեսական օդապարիկը ոչնչացնելու նախօրեին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգեց իր այցը Պեկին, և ամերիկա-չինական հարաբերությունները նոր անկում գրանցեցին։

«Միացյալ Նահանգների օդային տարածքով լրտեսական օդապարիկ թռցնելու Չինաստանի որոշումը անընդունելի է և անպատասխանատու: Ահա թե ինչի մասին է խոսքը: Այն մեր ինքնիշխանության, միջազգային իրավունքի խախտում էր»:

Սակայն մի քանի ամիս անց ԱՄՆ թիվ մեկ դիվանագետը հայտարարում է, որ երկու երկրների համար կարևոր է պահպանել կանոնավոր հաղորդակցության ուղիները:

Էնթոնի Բլինքենը ԱՄՆ առաջին պետքարտուղարն է, որ այցելում է Պեկին 2018 թվականից ի վեր
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

«Ակնհայտ է, որ այն բխում է երկու երկրների շահերից. ամենավտանգավորը հաղորդակցությունից զուրկ լինելն է, որը կհանգեցնի [դիմացինի] թյուր ընկալմանը»:

Իր հերթին՝ Պենտագոնը ցանկանում է, որ Պեկինն արձագանքի «թեժ գծի» զանգերին, որպեսզի գեներալները կարողանան խոսել միջադեպերի ժամանակ, ինչպիսին անցած շաբաթ Թայվանի նեղուցում ամերիկյան ու չինական նավերի միջև տեղի ունեցածն էր։

Դիտորդների խոսքով, չնայած հարաբերություններում առկա լարվածությանը, Վաշինգտոնն ու Պեկինը փորձում են մինչև այս տարվա վերջ կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպում:

«Երկու երկրներն էլ աշխատում են Բայդենի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման ուղղությամբ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում։ Եթե նման կետ օրակարգում, իրոք, կա, ապա հաջողված գագաթնաժողով ունենալու համար նախապատրաստական զգալի աշխատանք է հարկավոր»,- նշում է ԱՄՆ «Մարշալի» հիմնադրամից Բոնի Գլեյզերը:

Մինչ Վաշինգտոնը ձգտում է կրկին ներգրավել Պեկինին թմրամիջոցների դեմ պայքարում և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի լուծման գործում, Կոնգրեսում թերահավատ են, որ երկու երկրները կկարողանան էապես բարելավել իրենց հարաբերությունները:

XS
SM
MD
LG