Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակում են մնալ լարված


Հարավկորեական կործանիչները օդ են բարձրացվել, երբ չինական և ռուսական ռազմական ինքնաթիռները մտել են Կորեական թերակղզի: Ներխուժմանը նախորդել էր ԱՄՆ-ի և չինական ուժերի միջև միջադեպը: Բայդենի վարչակազմը դա գնահատում է որպես Պեկինի ռազմական ագրեսիվ քաղաքականության աճի դրսևորում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն երկու միջադեպ է գրանցվել չինական և ամերիկյան նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ չինական ռազմանավի և ամերիկյան կործանիչի Թայվանի նեղուցում ամերիկյան կործանիչի ներգրավմամբ միջադեպը:

Այն համընկավ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆիլիպինների եռակողմ զորավարժությունների հետ:

«ԱՄՆ-ն նախ սադրանքներ է արել, իսկ չինական կողմը միայն պատասխանել է միջադեպին համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Վենբինը:

ԱՄՆ-Չինաստան միջադեպերը ծովում նկատելիորեն աճել են
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Վերջին տարիներին Չինաստանի և այլ երկրների միջև ծովային միջադեպերը նկատելիորեն աճել են՝ տարածաշրջանում Պեկինի ռազմական ակտիվության հետ մեկտեղ:

ԱՄՆ-ը նույնպես որդեգրում է ավելի կոշտ մոտեցումներ և ակտիվորեն զորավարժություններ է անցկացնում տարածաշրջանում դաշնակիցների հետ: Պեկինը դա որակումմ է սադրանք, որի արդյունքում գրանցվում են նոր միջադեպեր, որոնք հեշտությամբ կարող են վերածվել հակամարտության:

«Դա նոր և անհանգստացնող իրականության մի մաս է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների միջև սահմանափակ հաղորդակցություն կա»,- պնդում է Զուրի Լինեցկին Eurasia Group Foundation-ից:

Սպիտակ տունը չի ընդունում, որ որևէ կեերպ մեղավոր է այս հարցում և ասում, որ փորձում է երկխոսել Պեկինի հետ:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և գործը շատ, շատ դժվար է ընթանում: Նախագահը վստահ է, որ մենք կկարողանանք վերադառնալ Բալիի ոգուն [տեղ, որտեղ Բայդենն ու Սին վերջին անգամ հանդիպել են] ՉԺՀ-ի հետ»,- ասում է Ջոն Քիրբին:։

Անցյալ շաբաթ Սինգապուրում անցկացվող ամենամյա Շանգրի-լա երկխոսության ժամանակ Պեկինը մերժեց Վաշինգտոնի խնդրանքը՝ դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա չինացի գործընկեր Լի Շանգֆունի միջև՝ Լիի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, որոնք չեն չեղարկվել վարչակազմի կողմից։

Պաշտոնյաներն աշխատում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Պեկին կրկին նախաձեռնելու ուղղությամբ: Վաշինգտոնը չեղարկել էր այն հունվարին չինական լրտեսական օդապարիկի խոցումից հետո:

XS
SM
MD
LG