Մատչելի հղումներ

Սի Ցզինպինի այցի հիմնական նպատակը Չինաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է. տեսակետ


Սի Ցզինպինի այցը Մոսկվա ավարտին է մոտենում, իսկ Սպիտակ տունը չի կարծում, որ Չինաստանի առաջնորդի բանակցությունները Ռուսաստանում կարող են հանգեցնել Ուկրաինայում պատերազմի ավարտին

Մոսկվայում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի պատվին հյուրասիրություն և պետական ընթրիք է կազմակերպված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից:

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Չինաստանը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել միջազգային հանրության հետ՝ հաստատապես միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը պաշտպանելու համար, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

Նա կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայի խնդրին. Պուտինի կարծիքով էլ Չինաստանի առաջարկի շատ կետեր համահունչ են Մոսկվայի դիրքորոշումներին:

«Մենք կարծում ենք, որ Չինաստանի խաղաղության ծրագրի շատ կետեր համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու Կիևը։ Սակայն նրանց կողմից նման պատրաստակամություն դեռ չենք տեսնում»,- ասել է Պուտինը:

Սպիտակ տունը, սակայն, կասկածանքով է վերաբերվում Պուտինի պնդումներին:

Ինչ արդյունքներ գրանցեց Սի Ցզինպինի այցը Մոսկվա
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

« Մենք չենք տեսել նրանց կողմից արված որեւէ քայլ կամ առաջարկ որը մեզ հույս ներշնչեր, որ այս պատերազմը շուտով կավարտվի»,- ասել է Քըրբին:

Պուտին-Սի հանդիպումից առաջ ԱՄՆ-ը նախազգուշացրեց հրադադարի Չինաստանի միջնորդության մասին՝ պնդելով, որ դա կօրինականացնի Ռուսաստանի ձեռքբերումներն Ուկրաինայում:

Պուտին-Սի հանդիպումը չտվեց հրադադարի վերաբերյալ դրական արդյունքներ: Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Պեկինի միջնորդությամբ բանակցություններին, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայն լինի, որ դրանք կհանգեցնեն արդար խաղաղության։ Ուկրաինացի առաջնորդի համար արդար խաղաղությունը կնշանակի Պուտինի կողմից բռնագրավված տարածքների վերադարձը:

«Ես կասկածում եմ, որ ռուսները կհամաձայնվեն այդ պայմանին։ Նրանք արդեն մերժել են դրա ընդունումը որպես բանակցությունների ելակետ»,- ասում է Quincy Institute for Responsible Statecraft հաստատության վերլուծաբան Ջորջ Բիիբին։

Զելենսկին երեքշաբթի հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ, ով այցելե է Կիև:

«Հաշվի առնելով Ճապոնիայի հզորությունը, նրա առաջնորդությունը Ասիայում խաղաղության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պաշտպանության գործում, ինչպես նաև Ճապոնիայի հանձնառությունը որպես G-7 նախագահի՝ մեր այսօրվա բանակցություններն իսկապես կարող են գլոբալ արդյունք գրանցել»,- հայտարարել է Զելենսկին:

Պուտինի հետ հանդիպումից հետո չի բացառվում Չինաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հեռախոսազրույցը, որը սակայն դեռևս հաստատված չէ։

Ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հացին, թե որն էր Սի Ցզինպինի Ռուսաստան այցի հիմնական նպատակը, Stimson Center հաստատության Չինաստանի ծրագրի տնօրեն Յուն Սումը գտնում է, որ Սի Ցզինպինի այցի հիմնական նպատակը Չինաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է։ Ըստ վելուծաբանի՝ ուկրաինական հարցը իհարկե ընդգրկված է եղել օրակարգում, սակայն նա չի կարծում , որ Պեկինին կհաջողվի միջնորդական առաքելությամբ հանդես գալ ինչպես դա տեղի ունեցավ Իրանի և Սաուդյան Արաբիայի երկխոսության պարագայում, որոնք ցանկանում էին բարելավել իրենց հարաբերությունները նույնիսկ նախքան Չինաստանի ներգրավումը: Բացի այդ, Յու Սուն գտնում է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումը Պուտինին կալանավորելու մասին որևէ ազդեցություն չի ունեցել Չինաստանի առաջնորդի՝ Մոսկվա այցելելելու որոշման վրա: Նա չի կարծում, որ ՄՔԴ որոշումը ինչ-որ բան կփոխի։

Հոդվածը պատրաստվել է Սպիտակ տանը «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Փեթսի Վիդակուսվարայի և Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG