Մատչելի հղումներ

Չինաստանն առաջարկում է իր միջնորդությունը ՌԴ-ին ու Ուկրաինային


Չինաստանի նախագահի Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին Պեկինը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել սկսել խաղաղ բանակցություններ՝ վերջ տալու իրենց հակամարտությունը, որը շարունակվում է անցյալ տարվա փետրվարից Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը ուրբաթ հայտարարել է. «Չինաստանը կպահպանի իր օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և կառուցողական դեր կխաղա բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման գործում»:

«Ռուսաստան կատարած իր պետական այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպես նաև կխթանի ռազմավարական համագործակցությունը և երկու երկրների միջև համագործակցությունը, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման հացում»,- ասել է Չինաստանի ԱԳ ղեկավարը։

Չինաստանը և Ռուսաստանն ամրապնդել են իրենց կապերը մի շարք ոլորտներում՝ հաստատելով ըստ իրենց «առանց սահմանների» գործընկերություն:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցյալ ամիս հայտարարել էր, որ կհանդիպի Չինաստանի ղեկավարի հետ այն բանից հետո, երբ վերջինս կոչ արեց բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

XS
SM
MD
LG