Մատչելի հղումներ

Ուկրաինացիների բողոքի ակցիաներն ԱՄՆ-ում՝ Ռուսաստան ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխման դեմ


Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ էին, որոնց ժամանակ մարդիկ իրենց ձայնն էին բարձրացրել հազարավոր ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներ տեղափոխելու դեմ: «Ամերիկայի Ձայնը» պատմում է Սիեթլից:

Հարյուրավոր ուկրաինացի ակտիվիստներ Սիեթլում միացել են «Տուն վերադարձրեք մեր երեխաներին» կոչով ցույցին՝ բողոքելով հազարավոր ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան կամ Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ տեղափոխելու դեմ:

Ըստ Ուկրաինայի իշխանությունների, ռուսական ներժումից ի վեր ապօրինի կերպով տեղափոխվել է մոտ 20 հազար երեխա, վերադարձել են 400-ից պակասը:

Վալերի Գոլոբորոդկոն Սիեթլում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսն է․ «Այսօր ուկրաինացի մայրերն ու հայրերը լալիս են իրենց երեխաների համար: Երեխաներ, որոնց առևանգել են ռուսիստները, մոսկվացիները, պարզապես՝ չար ռեժիմը, որը ցանկանում էր բնաջնջել մեր ազգը։ Նրանք առևանգել են մեր երեխաներին, փորձում են լվանալ նրանց ուղեղները, նրանց վերածել ռուսաստանցիների, բայց ապարդյուն»:

Անցած շաբաթ Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ռուսաստանի դեմ լսումները: Մոսկվան պնդում է, որ երեխաներին Ուկրաինայից դուրս են բերել բացառապես մարդասիրական նկատառումներով և միայն ընտանիքների համաձայնությամբ, եթե, իհարկե, այդ ընտանիքները գանցված չեն որպես անհետ կորած:

Ռուսաստան ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխման դեմ բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Աննա Կիրյենկոն Վաշինգտոն նահանգ է եկել մոտ մեկ տարի առաջ՝ Ուկրաինայի Մալին քաղաքից․ «Ռուսաստանը բազմաթիվ երեխաների է տարել։ Այդ երեխաներն ունեն հոգեբանական տրավմա, չեն կարողանում հանգիստ քնել»։

Վաշինգտոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ թուրքմեն ակտիվիստ Չեմեն Օրեն «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը ասել է, որ Ուկրաինայում պատմությունը կրկնվում է. «Ցանկանում ենք, որ երեխաները տուն վերադառնան։ Նրանք պատկանում են Ուկրաինային։ Նրանք պատկանում են իրենց ծնողներին»:

Լոս Անջելեսում ցույցի ժամանակ Կիևից դուրս եկած փախստական Իրինա Դեմչիշինան «Ամերիկայի Ձայն»-ի ուկրաինական ծառայությանն ասել է՝ իր դստեր անվտանգությունն է հիմնական պատճառը, որ լքել են հայրենիքը․ «Ոմանք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում։ Իսկ եթե ինչ-որ տեղ լսել են պատերազմի մասին, այնքան ընդհանուր [պատկերացումներ ունեն], պարզապես չգիտեն ողբերգության ծավալների մասին, որ Ուկրաինայում է ու կատարվում է մեր ժողովրդի հետ»:

Դեռևս մարտին Միջազգային քրեական դատարանը կարգադրեց ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այդ երկրում երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային՝ ռազմական հանցագործություն գործելու, մարդկանց ապօրինի արտաքսումների, Ուկրաինայից ապօրինաբար երեխաների տեղափոխելու մեղադրանքներով:

XS
SM
MD
LG