Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին երեք օրվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ հատել է Ուկրաինայի արևմտյան սահմանը
Սա Շեհինի գյուղն է Ուկրաինայի արևմուտքում, որտեղ հավաքված են բազմաթիվ ավտոմեքենաներ։ Այս շարասյունը ձգվում է մոտ 30 կիլոմետր մինչև Լեհաստանի սահմանը:
Մարդիկ, ովքեր փորձում են հեռանալ Ուկրաինայից, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ սպասել հերթում սպասել, կա՛մ թողնել իրենց ավտոմեքենաները և ոտքով հատել սահմանը:
Մարդիկ ամբողջ Ուկրաինայից գալիս են այստեղ՝ Կիևից և Ժիտոմիրից, Նիկոլայից և Խարկովից և Կրիվոյ Ռոգից, ինչպես նաև Լվովից և Իվանո-Ֆրանկիվսկից:
Այստեղ եկած մարդիկ պատմում են.
«Նրանք սկսեցին ռմբակոծել ռազմաբազաները: Իրավիճակը ապահով չէր, ուստի մենք որոշեցինք, որ ժամանակն է հեռանալ»:
«Դա սարսափելի է. Գիշերը գալիս է, և մենք չենք կարող քնել: Մենք վախենում ենք…»
Այստեղ շուրջօրյա գործում է տրանսպորտային միջոց գյուղի և սահմանի միջև. այն կազմակերպվում է հատուկ երեխաների ու կանանց համար: Նրանց իրենց հետ հաճախ բերում են նաև ընտանի կենդանիներ, որոնք անհանգստացած են ռուսական հրթիռներից և ռումբերից, ինչպես նրանց տերերը:
Շուրջբոլորը հիմնականում կանայք ու երեխաներ են։ Այստեղ մի քանի տղամարդիկ ճանապարհում են իրենց սիրելիներին:
«Մենք որոշեցինք երեխաներին տանել: Սարսափելի է երեխաների հետ ապաստարաններում գտնվելը: Մենք երեխաներին կտանենք Լեհաստան, հետո կվերադառնանք։ Կգնանք օգնելու մեր ժողովրդին, միշտ էլ շատ բան կա անելու»:
Հեռացած մարդկանց թվերը տարբեր են, բայց առնվազն 300 հազար ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց երկիրը ռուսական ներխուժումից հետո։ Միևնույն ժամանակ, Լեհաստանը և ԵՄ այլ երկրներ անվճար կացարան են տրամադրում ուկրաինացի փախստականներին, իսկ Airbnb-ն անվճար ժամանակավոր կացարան կառաջարկի մինչև 100,000 ուկրաինացի փախստականներին:
Հոդվածը պատրաստվել է Օքսանա Լիհոստովայի և Աննա Ռայսի նյութի հիմնա վրա