Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային միջուկային պայմանագրի խախտման մեջ


ԱՄՆ-ն ասում է, որ Ռուսաստանը խախտում է «New START» պայմանագիրը, որը երկու երկրների միջև միջուկային զենքի սպառման վերջին համաձայնագիրն է: Օգոստոսին Ռուսաստանը վերացրեց իր միջուկային օբյեկտներում ստուգումների անցկացումը, ինչպես պահանջում է պայմանագիրը

Միջուկային գիտնականների տեղեկագիրն անցած շաբաթ առաջ շարժեց իր խորհրդանշական ժամացույցի սլաքները՝ ցույց տալու համար, թե մարդկությունը ավելի է մոտեցել ինքնաոչնչացմանը: Նրանք որպես հիմնական պատճառներ նշել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, միջուկային լարվածությունը և կլիմայի փոփոխությունը:

ԱՄՆ պետքարտուղարությունը ասել է, որ Ռուսաստանը խախտում է «New START» պայմանագիրը, որը սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են տեղակայել, ինչպես նաև ցամաքում և սուզանավերի վրա հրթիռների և ռմբակոծիչների տեղակայումը:

ԱՄՆ-ն ասում է, որ Ռուսաստանը թույլ չի տալիս ստուգումներ անցկացնել իր օբյեկտներում, ինչպես պահանջվում է պայմանագրով: Սակայն պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ Ռուսաստանը կարող է ազատորեն վերադառնալ պայմանագրի դրոյթների իրականացմանը:

«Պայմանգրին վերադառնալու հստակ ճանապարհ կա: Ռուսաստանը միայն պետք է թույլատրի տեսչական ստուգումներ իր տարածքում, ինչպես դա արել է տարիներ շարունակ «New START» պայմանագրի շրջանակում և մասնակցի երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի նիստին: Ռուսական կողմին ոչինչ չի խանգարում տեսուչներ ուղարկել ԱՄՆ և ստուգումներ անցկացնել»,- պնդում է նա:

Ռուսաստանցի պաշտոնյաները մեղադրում են ԱՄՆ-ին՝ մատնանշելով Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային, որը պաշտպանվում է Ռուսաստանի ներխուժումից: Մոսկվան օգոստոսին չի թույլատրում ԱՄՆ-ին ստուգումներ իրականացնել ռուսական միջուկային օբյեկտներում: Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը դեռ ցանկանում է հավատարիմ մնալ «New START» պայմանագրին:

«Որքան էլ վատ լինի իրավիճակը ներկա պահին, որոշակի փոխգործակցություն պետք է պահպանվի։ Այս պայմանագրի գործունակությունը մենք համարում ենք շատ կարևոր, այն առնվազն տեսականորեն կենսունակ է։ Հակառակ դեպքում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն իրականում քանդել է իրավական դաշտը»,- նշում է Պեսկովը։

Վերլուծաբան Ռիչարդ Վեյցը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ կան մի քանի պատճառներ, թե ինչու Մոսկվան կարող է խախտել պայմանագիրը:

Zoom «Լավագույն դեպքում Ռուսաստանը փորձում է ևս մի քանի զիջումներ ստանալ ԱՄՆ-ից, մի գուցե խոսքն ամերիկյան համակարգերում ավելի շատ ստուգումներ անցկացնելու մասին է: Վատագույն դեպքում Ռուսաստանը ռազմավարական սպառազինությունների վերահսկման գործընթացը պատանդ է պահում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին»,- պնդում է նա:

Ռուսաստանը նաեւ հրաժարվել է բացառել Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումը, որը զգալիորեն մեծացրել է միջուկային աղետի վերաբերյալ գլոբալ մտահոգությունը:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Սինդի Սեյնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG