Մատչելի հղումներ

Պուտինի այլընտրանքը կարող է ծայրահեղ ծանր լինել


2022 թվականին Եվգենի Պրիգոժինը մեծ արագությամբ տեղ զբաղեցրեց ռուսական էլիտայի շրջանում`Պուտինի խոհարարից վերածվելով մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի: Նրա ‘’Վագներ’’ ռազմական կառույցն արդեն բացահայտորեն է մասնակցում Ուկրաինայի դեմ պատերազմին, իսկ Պուտինն իր վարձկանին, որը ժամանակին դատապարտվել է զինված կողոպուտի համար, պարգևատրում է որպես «հայրենիքի պաշտպան»։

«Պրիգոժինը Կրեմլի խոցելիությունը տեսնելով, այդ փաստն օգտագործում է իր քաղաքական ժողովրդականությունը բարձրացնելու համար: Նա դա տեսնում է որպես իրեն հարստացնելու, իր կազմակերպության համար պայմանագրեր և ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու միջոց», - ասում է վերլուծաբան Մեթ Օրը:

ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող գնդապետ, եվրասիագիտության դասախոս Ռոբերտ Հեմիլթոնն ասում է, թե ռուս զինվորականների և ‘’Վագներ’’-ի միջև միշտ եղել են բավականին սերտ հարաբերություններ, ինչպես Սիրիայում, այնպես էլ Աֆրիկայում: ‘’Սակայն Ուկրաինայում Պրիգոժինի կարգավիճակը մեծացել է, քանի որ «Վագներ» խումբն այժմ ներգրավված է ամենածանր մարտերում՝ Սոլեդարում ու Բախմուտում: Ավելին, Պրիգոժինը հասավ նրան, որ այսօր դարձել Շոյգուի, Գերասիմովին եւ ռազմական ամբողջ հրամանատարության գլխավոր քննադատը: Եվ այսօր տպավորություն է տիրում այն մասին, որ պառակտում կա մի կողմից Պրիգոժինի և ‘’Վագներ’’-ի, մյուս կողմից կանոնավոր բանակի, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի միջև’’, ասում է նա։

Պրիգոժինը չի թաքցնում իր անօրինական գործողությունները և ներում է շնորհում բանտարկյալներին, մի բան, որի իրավունքն ունի միայն երկրի նախագահը։ Նա հրապարակայնորեն ծաղրում է մուրճի հարվածով խմբավորման անդամներից մեկի դաժան սպանությունը, եւ այդ մուրճը նվիրում է Պետդումայի պատգամավոր Միրոնովին:

Իսկ քրեական հանցագործներին բանտերից հանելով ու ներում շնորհելով, նա նրանց տալիս է ազատություն, որոնք Ուկրաինայից վերադառնալուց հետո շրջում են ազատ, ծիծաղելի դարձնելով Ռուսաստանում օրենքի պահպանման գաղափարը։ Եթե կապեր ունես Կրեմլի հետ, ուրեմն կարող ես անել այն, ինչ ուզում ես։ ‘’Ահա թե ինչ տեսք ունի Ռուսաստանն այսօր’’,- ավելացնում է Ռոբերտ Հեմիլթոնը:

Պրիգոժինը կապված է հետազոտական այն գործակալության հետ, որը պատասխանատու է 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու և կիբերհարձակումներ իրականացնելու համար: Ինչպես Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին է ասում, այս մարդու նկատմամբ ամենաթողությունը մեծ վտանգ է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև հենց Ռուսաստանի համար, որտեղ պատերազմից հետո կշրջեն պատիժ չկրած եւ պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ իրականացրած անձինք:

‘Արևմուտքում միամտորեն կարծում են, որ եթե Պուտինը հեռանա, Ռուսաստանում կհայտնվի ավելի ազատական կամ արևմտյան կողմնորոշում ունեցող կառավարություն: Ես չեմ հասկանում, թե որտեղից է գալիս այս միտքը։ Արևմտյան կողմնորոշում ունեցող մարդկանց մեծ մասը հեռացել է երկրից։ Պուտինը սարսափելի է էակ է, սակայն նրանից հետո այլընտրանքը կարող է շատ ավելի սարսափելի լինել’’, ասում է պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Համիլթոնը եւ ավելացնում. ‘Չի բացառվում, ասում են վերլուծաբանները, որ Պրիգոժինի խումբը մեծանա ու մի օր զավթի իշխանությունը եւ այն փոխարինի շատ ավելի ծայրահեղ ուժերով: Այդ դեպքում Արեւմուտքի պատժամիջոցներն ավելի կխստանան եւ այս երկիրն, իր ժողովրդի հետ միասին, ամենայն հավանականությամբ, կհայտնվի շատ ավելի վատ աշխարհաքաղաքական դիրքում ու ծայրահեղ ծանր տնտեսական ցնցումների մեջ:

XS
SM
MD
LG