Մատչելի հղումներ

Սա ճակատագրական պահ է Պուտինի համար. Տեսակետ


Վերջին օրերին Ուկրաինան ռուսական բանակից է ազատագրել երկրի արևելյան և հարավային շրջաններից խոշոր տարածքներ: Կրեմլի զորքերի նահանջը կարող է հանգեցնել պատերազմի վճռական նոր փուլի

Ուկրաինական զորքերը լուրջ հարվածներ են հասցրել ռուսական ուժերին հարավային Խերսոնի շրջանում՝ ազատագրելով մի քանի գյուղեր։ Կիևն այժմ վերահսկում է նախկին ռազմաճակատից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերը:

«Տղաների տրամադրությունը, և ընդհանրապես ամեն ինչը փոխվել է նախկինի համեմատ: Թունելի վերջում լույս է երևում՝ հաղթանակներով ոգեշնչված»,- ասում է ուկրաինացի զինվորական Յարոսլավը։

Ուկրաինական ուժերը նաև ամրապնդում են իրենց դիրքրեը արևելքում։ Ազատագրված Լիմանը սակայն ավերակների մեջ է. քաղաքի փողոցները ողողված են զոհվածների մարմիններով և խոցված ռուսական տանկերով:

Ուկրաինացի գեներալներն ասում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 55 կիլոմետր առաջ են անցել Խարկովի շրջանում։ Ռուսական ուժերը դիմադրում են իրենց դիրքերը պահելու համար:

«Մենք տեղեկություններ ենք ունեցել, որ հյուսիսային Խերսոնի շրջանի ստորաբաժանումները ամբողջովին թուլացած են, նկատվում է անձնակազմի պակաս, իսկ ճակատային գիծը չափազանց ձգված է: Ռուսական զորքերը պարզապես չունեն մարդկային ռեսուրս՝ բացերը լրացնելու համար»,- ասում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբան Կարոլին Հիրդը:

Ըստ ամերիկացի վերլուծաբանների՝ այսօր վիճակը օրհասական է Պուտինի համար
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

ԱՄՆ-ն այս շաբաթ հայտարարեց Կիևի անվտանգության համար լրացուցիչ 625 միլիոն դոլարի նոր օգնության տրամադրման մասին։

«Ուկրաինան զենքի ու հավելյալ գումարի կարիք ունի։ Ռուսաստանի ժողովուրդը կհանդուրժի ռազմական հանցագործներին, բայց չի հանդուրժի պատերազմը տանուլ տվող հանցագործների։ Ռազմական այս պարտությունը Ռուսաստանում Պուտինի վարկանիշի սնանկության առաջին ազդանշաններն է տալիս»,- նշում է Օլեքսանդրա Մատվիիչուկ, Ուկրաինայում քաղաքացիական ազատությունների կենտրոնից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ հայտարարեց Ուկրաինայի չորս տարածքների բռնակցման մասին, ինչը մերժվեց միջազգային հանրության կողմից: Վերլուծաբաններն ասում են, որ պատերազմը թեւակոխում է վճռական փուլ։

«Դա ինչ-որ առումով ճակատագրական պահ է Պուտինի համար: Նա պիտի կարողանա ասել, թե իրեն հաջողվել է պաշտպանել հայրենիքը և ընդլայնել այն: Սա անշուշտ ամենաճակատագրական պահն է Պուտինի իշխանության ղեկին գտնվելուց ի վեր»,- ասում է Չարլզ Կուպչանը Արտաքին հարաբերությունների խորհուրդից։

Պուտինն ասում է, որ կօգտագործի ցանկացած անհրաժեշտ միջոց Ռուսաստանի պաշտպանության համար՝ մտավախություն առաջացնելով, որ նա կարող է օգտագործել այսպես կոչված տակտիկական միջուկային զենք:

Զում «Ռուսաստանի համար զարգացումները շատ վատ միտում ունեն։ Այժմ, ես չգիտեմ, թե որքան վատ իրադրություն պետք է լինի, որպեսզի Ռուսաստանը քննարկի միջուկային զենքի կիրառումը շատ լուրջ ձևով: Ես նույնիսկ վստահ չեմ, որ Պուտինն ինքնը պատկերացնում է, թե որքան վատ պետք է լինի իրավիճակը, որպեսզի նա միջուկային զենք օգտագործի»,- ասում է Ջեյմս Էքթոնը Carnegie Endowment for International Peace-ից:

Առայժմ Ռուսաստանը փորձում է փոխել իրավիճակը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս շաբաթ ավելի քան 200 հազար մարդ արդեն զորակոչվել է երկու շաբաթ առաջ հայտարարված մասնակի զորահավաքից հետո:

«Այս ուժերը դժվար թե կարճաժամկետ հեռանկարում ապահովեն որևէ լրացուցիչ պաշտպանական կամ հարձակողական հնարավորություններ, իսկ երկարաժամկետ հեռանկարում այդ զորքերը դժվար թե լավ պատրաստված լինեն կամ բարձր մոտիվացիա ունենան»,- պնդում է Կարոլինա Հիրդը Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտից:

Ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Զապորոժիա քաղաքից տարհանվածների շարասյունը հարվածի է ենթարկվել սեպտեմբերի 30-ին: Տասնյակ մարդիկ զոհվել են, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ: Մոսկվան չի մեկնաբանել հրթիռակոծումը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ասել է, որ Արմագեդոնի վտանգը ամենաբարձրն է, քանի որ Ուկրաինայում ռուսական կորուստները ստիպում են ռուս պաշտոնյաներին քննարկել մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառումը:

«Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին Քենեդու և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր», - ասել է Բայդենը Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության սենատորների քարոզարշավի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ:

1962 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը միջուկային հակամարտության եզրին էին այն բանից հետո, երբ Թուրքիայում և Իտալիայում ԱՄՆ-ի բալիստիկ հրթիռների տեղակայումը հանգեցրեց Կուբայում նմանատիպ հրթիռների տեղակայմանը ԽՍՀՄ-ի կողմից:

ԱՄՆ նախագահն ասել է, որ նա լավ է ճանաչում Պուտինին, ով, ըստ նախագահի, չի կատակում, երբ խոսում է «միջուկային կամ կենսաբանական կամ քիմիական զենքի» օգտագործման մասին։ Բայդենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային։

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG