ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների համար յուրաքանչյուր ձայնը, կարծես, ոսկու արժեք ունի։ Նրանց նախընտրական թիմերի ուշադրության կենտրոնում են բոլորը, և բնականաբար բացառություն չէ նաև ԱՄՆ ԼԳԲՏՔ+ համայնքը, որի ներկայացուցիչների քվեները կարող են ազդել հատկապես տատանվող յոթ նահանգներում: