ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գիշերվա ընթացքում ցուցարարները բողոքում էին ոստիկանության հրապարակած սպանության տեսաերիզի պատճառով: Այն պարունակում է ոստիկանի կողմից սևամորթ պատանու գնդակահարման պահի տեսագրությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում է աշխարհի տերություններին դրդել էլ ավելի սերտ աշխատել միասին՝ պայքարելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Նա երեքշաբթի ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկելու այդ հարցը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը պիտի քվեարկեր հանրապետական մեծամասնության կողմից հովանավորվող օրինագիծի շուրջ, նպատակ ունենալով արգելակել Իրաքից և Սիրիայից ժամանած փախստականների փոքր հատվածը ԱՄՆ-ում վերաբնակեցնելու Օբամայի վարչակազմի ծրագիրը:
Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը նախատեսում են թույլատրել Սիրիայում ռուսական ռազմարշավի ընթացքում ցամաքային զորքերի կողմից մարտարշավների իրականացում:
Մերձավոր Արևելքում ոմանք նշում են, որ իրենց ողբերգությունները անտեսվում են Փարիզի գրոհների լույսի ներքո, և որ արաբական աշխարհը անարդարացիորեն ներկայացվում է որպես ահաբեկչության ծննդավայր:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը առավել մեծ ճնշման է ենթարկվելու առաջիկա շաբաթներում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու այլ դաշնակից ուժերի կողմից:
ԱՄՆ-ի նահանգապետերը պնդում են, որ Սիրիայից փախստականների ժամանումը ցանկալի չէ իրենց համար, մինչդեռ նախագահ Օբամայի նախագծի համաձայն, ԱՄՆ-ը պատրաստվում է ընդունել սիրիացի 10 000 փախստական:
ԱՄՆ-ի նահանգապետերը պնդում են, որ Սիրիայից փախստականների ժամանումը ցանկալի չէ իրենց համար, մինչդեռ նախագահ Օբամայի նախագծի համաձայն, ԱՄՆ-ն պատրաստվում է ընդունել սիրիացի 10 000 փախստական:
Փարիզի ահաբեկչական հարձակման զոհերից մեկը ամերիկուհի է՝ ուսանողուհի Կալիֆորնիա նահանգից: Կիրակի հարյուրավոր մարդիկ հավաքվել էինԿալիֆորնիայի պետական համալսարանում, Լոնգ Բիչում, հարգելու Նոհեմի Գոնզալեսի հիշատակը:
Քուրդ մարտիկները ԱՄՆ-ի օդուժի հարվածների օժանդակությամբ գրավել են Սինջար քաղաքը և շրջակա որոշ տարածքներ
Հուլիսի կեսերից սկսած Իրաքի անվտանգության ուժերը ու շիա աշխարհազորը, «Իսլամական պետություն խմբավորման ուժերին դանդաղ, բայց՝ հաստատուն կերպով հետ են մղում նախկինում գրավված դիրքերից ու հետ գրավում դրանք:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգշաբթի սկսել է այցելություն երեք երկրներ՝ քննարկելու մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի խնդիրը:
Աշխարհի տարբեր երկրներից հավաքված պաշտոնյաները գործուն կերպով պատրաստվում են Ֆրանսիայում հաջորդ ամսին կայանալիք եղանակային փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի երկշաբաթյա խորհրդաժողովին:
Աֆղանստանի անվտանգության ծառայությունները նախազգուշցնող կրակ են բացել բարկացած ամբոխին ցրելու համար, երբ նրանցից ոմանք փորձել են գրոհել նախագահական պալատը Քաբուլում
Աֆղանստանի անվտանգության ծառայությունները նախազգուշցնող կրակ են բացել բարկացած ամբոխին ցրելու համար, երբ նրանցից ոմանք փորձել են գրոհել նախագահական պալատը Քաբուլում:
բեռնել ավելին