Մոսկվան ցանկանում է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ փուլում բոլոր մասնակիցների հետ համաձայնեցնել ահաբեկիչ խմբերի ցանկը:
Եվրամիությունը զեկույց է հրապարակել, ուր քննադատել է Թուրքիային օրենքի գերակայության ու մարդկանց իրավունքների խաթարման համար:
ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները իրենց լավագույն ժամանակաշրջանը չէ, որ ապրում են: Նախագահ Օբաման Սպիտակ տանը եկող շաբաթ ընդունելու է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, ուր քննարկման հիմնախնդիր է լինելու Իրանի հետ միջուկային գործարքը:
Ներգաղթյալների ճգնաժամը կարգավորելու նախագծի համաձայն, Եվրոպան սկսել է Հունաստանից ԵՄ անդամ այլ երկրներ տեղափոխել փախստականների առաջին խումբը։ Բրյուսելը ցանկանում է, որ հարյուր հազարավոր փախստականներ վերահաստատվեն անդամ երկրներում, սակայն որոշ անդամ պետություններում դրա դեմ առկա է ընդդիմություն:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուի ընտրապայքարի մասնակից Բեն Քարսոնը առաջ է անցել Դոնալդ Թրամփից, ով մրցապայքարի նախկին առաջատարն էր: Դեմոկրատների ճամբարում առաջատար է մնում Հիլարի Քլինթոնը
Զինյալները, որոնք պատկանում են այսպես կոչված «Իսլամական պետությանը» վերջերս Թալիբանից խլել են Աֆղանստանի որոշ տարածքներ: Ըստ տեղացիների՝ այս նոր ճյուղավորման կողմից դրսևորվող դաժանություններն աննախադեպ են:
Թուրքիայի իշխանությունները երեքշաբթի օրը 35 մարդ են ձերբակալել գյուլենականների հետ կապի մեջ գտնվելու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու մեղադրանքներով:
Հանրապետական կուսակցության ընտրապայքարի նախագահության թեկնածու Ջեբ Բուշը, որը մի ժամանակ համարվում էր առաջատար իր կուսակցության համար, այժմ ճիգեր է գործադրում խթանելու իր ընտրարշավը` անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռուստաբանավեճից հետո:
17 երկրների, Եվրամիության ու ՄԱԿ-ի դիվանագետները հավաքվել են Վիեննայում քննարկելու Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը: Մասնակցում են նաև Ռուսաստանն ու Իրանը:
բեռնել ավելին