Մատչելի հղումներ

Մոսկվան փորձում է համաձայնեցնել ահաբեկիչների ցանկը Սիրիայում


 Vienna, Austria, Oct. 29, 2015.
Vienna, Austria, Oct. 29, 2015.

Մոսկվան ցանկանում է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ փուլում բոլոր մասնակիցների հետ համաձայնեցնել ահաբեկիչ խմբերի ցանկը:

Սոչիում երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ահաբեկիչ խմբերի համաձայնեցված ցուցակի ստեղծումը անվանեց անհրաժեշտ, որպեսզի ոչ ոք կասկած չունենա Սիրիայում այս կամ այն զինված խմբի կողմնորոշման վերաբերյալ:

Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալության համաձայն, Լավրովը շեշտել է, որ անհնար կլինի առաջ շարժվել կարգավորման շուրջ նման ցուցակի բացակայության պայմաններում: Ըստ Լավրովի՝ երբ զինադադարը հայտարարվի, հաջորդող քաղաքական գործընթացի սկզբից ի վեր այն չի տարածվելու ահաբեկչական խմբերի նկատմամբ, որոնք պետք է շարունակվեն համարվել օրինական թիրախներ:

Բանակացությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը Վիեննայում: ԱՄՆ-ն և Արևմտյան այլ երկրներ օդահրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայում ու Իրաքում բնավորված «Իսլամական պետություն» խմբավորմանը, մինչ դեռ Մոսկվան իր հերթին իր առանձին օդային ռազմարշավն է իրականացնում Սիրիայում այդ խմբավորման դեմ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր գրոհային ինքնաթիռները հարվածներ են հասցրել արևելյան Սիրիայում այդ խմբավորման վառելիքաքսուկային պահեստներին:

17 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի ու Եվրոպական Միության դիվանագետները հոկտեմբերի 30-ին հանդիպեցին Վիեննայում՝ Սիրիայում կարգավորման առաջին փուլի համար: Նրանք համաձայնեցին ՄԱԿ-ի կողմից վարվող գործընթացի շուրջ, որը նախատեսում է կառավարության ու ընդդիմադիր ուժերի բանակցություններ, ինչպես նաև զինադադարի հաստատումը, որը սակայն չի վերաբերելու ահաբեկչական խմբերին և նրանց նկատմամբ հարվածները չեն սահմանափակվելու:

Առնվազն 22 մարդ է սպանվել Սիրիայի կառավարության միջնաբերդ հանդիսացող ծովափնյա Լաթակիա քաղաքի վրա երեքշաբթի ապստամբների կողմից իրականացված հարձակման ընթացքում: Ռուսաստանյան մարտական ինքնաթիռները իրենց ռազմակայանից գործում են քաղաքից դուրս գտնվող թիրախների նկատմամբ:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Սիրիայի պետական հեռուստատեսությունը ազդարարել է, որ կառավարական զորքերը ճեղքել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից երկու տարի շարունակ իրականացվող Հալեպի օդանավակայանի պաշարումը:

XS
SM
MD
LG