Պատերազմից փախչելուց հետո սա Եվրոպայում նոր կյանք սկսելու մի տոմս է. սիրիացի ու իրաքցի երեսուն փախստականներ վերջերս տեղափոխվեցին Աթենքից Լյուքսեմբուրգ: ԵՄ-ի խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը նրանց ճանապարհողների շարքերում էր. «Երբ տեսա երեխաների երջանկությունը և երջանիկ դեմքերը, մտածեցի, որ դա իրապես այն է, ինչ մենք պետք է անենք»։
Շուլցը կոչ է արել ԵՄ-ի անդամ բոլոր պետություններին մասնակցել վերաբնակեցման այս նախագծին, որը նախատեսում է 160 000 փախստականի տեղաբաշխում ԵՄ-ի երկրներում: Սակայն ԵՄ-ի արևելյան մի շարք անդամներ ընդդիմանում են ծրագրին:
Լյուքսեմբուրգ ճամփորդության վերջին հատվածը ավտոբուսով է իրականացվում: Շատ փախստականներ կարծում են, որ ոչինչ չգիտեն իրենց ապագա տան վերաբերյալ: Օրեցօր ավելանում է Հունական կղզիներ ժամանող հազարավոր գաղթականների թիվը: Նավերի աշխատողների գործադուլի պատճառով շատերը մնացել են Լեսբոսի նավահանգստում:
«Բաց Եվրոպա» խմբի վերլուծաբան Փաուել Սուիդլիկին տարակուսանքով է մոտենում այս գործելակերպին. «Երեսուն փախստականների Հունաստանից Լյուքսեմբուրգ տեղափոխելուց հետ նրանց թիվը հասցրեց 116-ի: Ուստի դեռ շատերը՝ հազարավոր փախստականներ, դեռևս դուրս են մնացել, և դա անգամ չի էլ ենթադրում, որ սա շատ ավելի լայնարձակ ճգնաժամի լուծում է»:
Հունաստանը ճգնաժամի ճակատագծում է, եւ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկե. «Մենք չպետք է քաջալերենք անվերահսկելի ցամաքային կամ ծովային ճանապարհորդությունը Թուրքիայից դեպի Եվրոպա, որը մարդկանց կյանքը վտանգի տակ է դնում»:
Ներգաղթյալների մեծամասնության համար դեպի Եվրոպա նոր կյանք հաստատելու ուղին գնալով ավելի վտանգավոր է դառնում: Տարանցիկ բալկանյան երկրներում օդի ջերմաստիճանը արագ նվազում է: Օգնություն տրամադրող գործակալությունները զգուշացնում են, որ մարդկանց հազարավոր կյանքեր շուտով վտանգի տակ են հայտնվելու: