Մատչելի հղումներ

Թուրքիայում ընտրություններից հետո լայնածավալ ձերբակալություններ են ընթանում


Turkey Election
Turkey Election

Թուրքիայի իշխանությունները երեքշաբթի օրը 35 մարդ են ձերբակալել գյուլենականների հետ կապի մեջ գտնվելու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու մեղադրանքներով:

Թուրքիայի Զմյուռնիա քաղաքում ձերբակալությունները սկսվեցին խորհրդարանական ընտրությունների ավարտից երկու օր անց: Ընտրություններ, որոնցում Էրդողանին հաջողվեց նորից ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը:

Դողան լրատվական գործակալության համաձայն, ոստիկանությունը Իզմիրի մի շարք թաղամասերում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյաների ու ոստիկանության աշխատակիցների, իբրև ԱՄՆ-ում գտնվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի դեմ իրականացվող հետաքննության մաս:

Անցյալ շաբաթ իշխանությունները բռնագրավել էին Թուրքիայի ամենամեծ լրատվական կազմակերպություններից մեկի .........ը։ Այս կազմակերպությունընույնպես մեղադրվել էր Գյուլենի հետ կապեր ունենալու համար։

Էրդողանը երկուշաբթի նշել է, որ աշխարհը պետք է հարգի իր կուսակցության հաղթանակը, պարզ ակնարկ անելով Արևմտյան լրատվամիջոցների կողմից իր կառավարության գործունեության քննադատական լուսաբանումը:

Թեև ընտրությունները ընդհանուր առմամբ եղել են ազատ ու խաղաղ, միջազգային դիտորդները նշում են լրատվամիջոցների համար սահմանափակումների առկայությունը, կառավարության կողմից լրատվական միջոցի գրավումը և լրագրողների ձերբակալությունները, որոնք մեղադրվում են իբր ահաբեկչությանը սատարելու կամ էրդողանին վիրավորելու մեջ:

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թուրքական բաժնի վաշինգտոնյան աշխատակից Ալփարսլան էսմերը հայկական ծառայությանը Թուրքիայից հայտնում է, որ բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել ընտրություններից հետո։ Հատկապես շատ են ձերբակալվածները, որոնք մեղադրվում են Էրդողանին վիրավորելու մեջ. «Ընտրությունների հաջորդ օրը նորությունների շաբաթերթ-պարբերական «Նոքթայի» Ստամբուլի գրասենյակը ոստիկանության կողմից խուզարկության է ենթարկվել։ Խմբագիրներից երկուսը ձերբակալվել են։Նրանց դեմ նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանք է հարուցվել: Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել նախագահին վիրավորելու մեղադրանքով»:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը նշել է, որ Օբամայի վարաչակազմը բազմիցս և՛ առանձնազրույցներում, և՛ հասարակության առջև մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրատվամիջոցների ազատության, խոսքի ազատության ու հավաքների ազատության խնդիրների շուրջ:

Եվրոպայի խորհրդից Անդրեաս Գրոսը, ով ղեկավարում էր խորհրդարանականների պատվիրակությունը, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ իրենք եկել են այն եզրակացության, որ այս ընտրարշավը «անարդար է ընթացել և բնորոշվում էր բռնության չափից ավելի շատ դրսևորումներով և չափազանց մեծ ահով»:

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրն անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներով Էրդողանը վերահաստատել է իր Արդարություն և զարգացում կուսակցության միահեծան դերը այդ երկրի խորհրդարանում՝ ստանալով 550 տեղից 316-ը:

XS
SM
MD
LG