Մատչելի հղումներ

Փարիզում զոհված ամերիկուհին


People react as they observe a minute's silence in memory of the victims of the Paris shootings, at the French Embassy in London, Britain November 16, 2015.
People react as they observe a minute's silence in memory of the victims of the Paris shootings, at the French Embassy in London, Britain November 16, 2015.

Փարիզի ահաբեկչական հարձակման զոհերից մեկը ամերիկուհի է՝ ուսանողուհի Կալիֆորնիա նահանգից: Կիրակի հարյուրավոր մարդիկ հավաքվել էինԿալիֆորնիայի պետական համալսարանում, Լոնգ Բիչում, հարգելու Նոհեմի Գոնզալեսի հիշատակը:

Նոհեմի Գոնզալեսի նշակությունը իր համայնքում ու շրջապատում պարզ արտահայտվեց այստեղ՝ այս հավաքի ժամանակ: Նրա ընտանիքը, համակուրսեցիները և դասախոսները հավաքվել էին համալսարանական ավանի մեծ սրահում, հարգելու այդ երիտասարդ կնոջ հիշատակը՝ նրան նկարագրելով իբրև արտակարգ խառնվածքի տեր, ծիծաղասեր ու կենսական էներգիայով լեցուն անձնավորություն:

Նրա դասընկերներից Դեբորահ Գրինը կարոտով է հիշում նրան. «Նա իմ ամենաոգևորիչ փոքրիկ հրավառությունն էր, այդքան փոքր ու այսքան՝ ոգևորիչ, իրոք անկրկնելի, փոքրամարմին, սակայն՝ մեծ դիզայներ, ուղղակի հիասքանչ, հիանալի աղջիկ էր:

Կալիֆորնիայի պետական համալսարանի դիզայնի դասընթացի ավագ ուսանող, 23 ամյա Գոնզալեսը, «Կիսամյակ արտասահմանում» ծրագրով, ուսանում էր Փարիզում: Նա ռեստորանում էր ահաբեկչական հարձակման ընթացքում, որի ժամանակ էլ սպանվեց:

Նրա դասախոս Դավիդ Թոյբները գորովանքով է խոսում իր ուսանողուհու մասին. «Նա համացանցով նամակ էր ուղարկել ինձ անցյալ շաբաթ, նշելով, թե որքանշատ է նա հավանել այդ ծրագիրը և որքան շատ բան է սովորում:

Համակուրսեցիները նկարագրում են Գոնզալեսին իբրև աշխատասեր և օգնության ձեռք մեկնելու միշտ պատրաստ ուսանողուհու: Նրանք, ովքեր մոտ հարաբերություններ ունեին Գոնզալեսի հետ, նրան Միմի են անվանում: Նրա խորթ հայրը՝ Խոսե Հերնանդեզընշում է, որ ինքը և Միմիի մայրը նրա լավագույն ընկերներն էին.

Գոնզալեսի ընկերը՝ Թիմ Մրազը, կսկիծով է խոսում. «Նա միշտ մեզ հետ կլինի, իմ սրտում, և կարծում եմ, նա կլինի նաև բոլորի սրտերում»:

Մոմավառության խավարչտին լույսի ներքո, որը հաջորդեց հոգեհանգստի արարողությանը, նրա ընկերները և դասընկերները սփոփանք գտան միամյանց հետ զրույցներում՝ վերհիշելով երիտասարդ աղջկան՝ իբրև ոգևորիչ անհատականության ու մեծ սրտի մարդու:

XS
SM
MD
LG