Մատչելի հղումներ

Իրաքի զորքերի հարձակումը դանդաղ է, բայց՝ հաստատուն


Հուլիսի կեսերից սկսած Իրաքի անվտանգության ուժերը ու շիա աշխարհազորը, «Իսլամական պետություն խմբավորման ուժերին դանդաղ, բայց՝ հաստատուն կերպով հետ են մղում նախկինում գրավված դիրքերից ու հետ գրավում դրանք:

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Յան Քուբիսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտնել է, որ հուլիսի կեսերից սկսած Իրաքի անվտանգության ուժերը ու շիա աշխարհազորը, միջազգային օդային հարվածների աջակցությամբ «Իսլամական պետություն խմբավորման ուժերին դանդաղ, բայց՝ հաստատուն կերպով հետ են մղում նախկինում գրավված դիրքերից ու հետ գրավում դրանք: Բազմաթիվ գյուղեր, ավաններ ու նավթահանքեր արդեն իսկ հետ են գրավված: «Կառավարական ուժերը ապացուցել են միաժամանակ մի քանի ուղղություններով հաջող մարտարշավներ իրականացնելու իրենց կարողությունը», - նշել է Քուբիսը: Ըստ նրա՝ պլանավորվում Է Ռամադի նահանգային կենտրոնի հետ գրավման մարտարշավը, ինչպես նաև՝ լայանածավալ հարձակողական մարտարշավ հյուսիսում՝ քրդական տարածաշրջանում: «Վերջին հաջողությունները մեզ ցույց են տալիս, որ կառավարության կողմից կռվող զորքերի մարտական ոգին բարձր է, և նրանք ունակ են առաջխաղացում գրանցել: Նրանք ավելի լավ պլանավորում և թիկունքային ապահովում ունեն միջազգային ուժերի կողմից, ուստի և մենք այժմ այդ ամենի արդյունքների ականատեսն ենք», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

«Իսլամական պետություն» խմբավորումը լայնածավալ տարածքներ գրավեց Իրաքում և այդ ընթացքում տեղահան արեց ավելի քան 3 միլիոն ահաբեկված քաղացիական անձանց: Նրանցից շատերը վտանգավոր ուղիներով գաղթում են Եվրոպա: Խմբի լայնածավալ ահաբեկման արդյունքում բազմաթիվ կանայք ու երեխաներ են սպանվել, տանջահար արվել ու խեղվել, 1500 եզդի կանայք դեռևս պահվում են ստրկության մեջ և բռնաբարությունների ու կտտանքների զոհ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Իրաքի բնակչության քառորդը՝ 8,6 միլիոն մարդ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի, սակայն ֆինանսավորման բացակայությունը ՄԱԿ-ին ստիպել է կրճատել իր այդպիսի ծրագրերը:

XS
SM
MD
LG