Չինաստանը հետաքրքրությամբ է հետևում Ռուսաստանի ու Արևմուտքի միջեւ Ուկրաինայի հակասություններին: Պեկինը, որն ունի տարածքային հարցերում իր խնդիրները, քաղաքական աջակցություն է առաջարկել Մոսկվային, բայց նաև միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որոնք կարող են վտանգի հայտնվել որեւէ հակամարտության արդյունքում: