Մատչելի հղումներ

Ջո Բայդենը պատրաստվում է ներկայացնել Գերագույն դատարանի առաջին սեւամորթ կին թեկնածուին


FILE PHOTO: The U.S. Supreme Court is seen in Washington
FILE PHOTO: The U.S. Supreme Court is seen in Washington

Ջո Բայդենը պատրաստվում է ներկայացնել Գերագույն դատարանի առաջին սեւամորթ կին թեկնածուին

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրեյերը հինգշաբթի օրը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին, ինչը նշանակում է, որ նախագահ Ջո Բայդենն այդ պաշտոնում պետք է առաջադրի նոր թեկնածու:

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը ելույթ ունենալիս` ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրեյերը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին:

Գերագույն դատարանը ԱՄՆ-ի կառավարության առանցքային ճյուղն է, որը վարչակազմի, Կոնգրեսի և նահանգների գործողությունների սահմանադրականության վերաբերյալ ունի վերջին խոսքն ասելու իրավունք:

Նախագահ Ջո Բայդենը, որն այժմ պետք է ներկայացնի թափուր տեղի համար նոր թեկնածություն, ասել է.

«Այն անձը, ում ես կառաջադրեմ, կլինի արտասովոր որակավորում, բնավորություն, փորձ և ազնվություն ունեցող մեկը: Եվ նա կլինի առաջին սևամորթ կինը, որը երբևէ առաջադրված է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում»:

Գերագույն դատարանի ինը դատավորները նշանակվում են ցմահ: Բրեյերը դեմոկրատ նախագահների կողմից նշանակված ազատական միայն երեք դատավորներից մեկն էր: Մյուսներին նշանակել են հանրապետական նախագահները, որոնցից երեքը` Դոնալդ Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում։

Իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Բարաք Օբաման երկու դատավորի h նշանակել, ընդ որում հանրապետականները արգելափակել են նրա երրորդ ընտրությունը:

ԱՄՆ -ի 100 տեղանոց Սենատում ունենալով ընդամենը 50 դեմոկրատ սենատորներ՝ Բայդենին անհրաժեշտ կլինի նրանց բոլորի ձայները, որպեսզի իր թեկնածուն հաստատվի: Եվ նա մտադիր է փոխարինել Բրեյերին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Եթե հանրապետականները վերականգնեն իրենց վերահսկողությունը Սենատում, նախագահը կհայտնվի շատ ավելի դժվար պաշտոնավարման ընթացքում, այսպիսով դժվարացնելով հատկապես դատական համակարգում և այլ թեկնածուների հաստատումը:

XS
SM
MD
LG