Նանա Մանուչարյանը, ով հաջողությամբ հիմնել ու ղեկավարում է Տերակոտտա արվեստի դպրոցը, կյանքի բարդ ճանապարհ է անցել։ Ամուսնացել է երիտասարդ տարիքում ու պատահաբար բացահայտել, որ ամուսինը մանկապիղծ է։ Շուրջ 6 տարի միայնակ պայքարել է, որ նախկին ամուսինը անպատիժ չմնա։
Աբդուլը 6 տարի առաջ Հայաստան է եկել ու որոշել մնալ, ապրել Հայաստանում՝ առանց պատկերացնելու, որ նաև հայ կնոջ կսիրի ու կյանքը կկառուցի Հայաստանում։ Գրաֆիկ դիզայներ Տաթևը առաջինն է սիրահարվել ու առիթ ստեղծել Աբդուլի հետ ծանոթանալու։ Ծնողները դեմ են եղել, բայց զույգը հաղթահարել է ամեն դժվարություն։
Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին ներազդեել Փհենյանի վրա՝ զսպելու Հյուսիսային Կոերային: Ընդ որում, Վաշինգտոնից հնչող հորդերը դատարկ տեղում չէ. Պեկինում ակնհայտորեն դժգոհ են Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև ընդլայնվող կապերից։
ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ամերիկացի ու հայ պաշտոնյաները հանդիպել են՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնց շրջանակներում ընդգրկված է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա համագործակցությունը։
«Կողք-կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Այս փառատոնը մեկնարկեց նոյեմբերի 28-ից և դեկտեմբերի 7-ին , որը Հաշմանդամների միջազգային օրն էր: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է մոտ 177,000 մարդ:
Նաթիան ու Ռոմանը ծանոթ են եղել մանկուց, նուն բակում են մեծացել, սակայն քանի որ Նաթիայի ծնողները խիստ էին, զբաղվածությունն էլ մեծ՝ միասին շատ ժամանակ չեն կարողացել անցկացնել։ Ռոմանը Նաթիային տեսել է խանութում, որտեղ նա աշխատում էր ու սիրահարվել։ Նաթիային ծնողները հայ փեսա չէին ուզում։
96-ամյա Սիլվա Խոյեցյանը արդեն մի քանի տարի է բնակվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի խնամքի կենտրոնում։ Երևան է տեղափոխվել Ուկրաինայից, ամուսնու հետ, իսկ 2017թ-ին ամուսնուն կորցրել է ու մնացել միայնակ։ Միակ որդին Ուկրաինայում է, պատերազմի պատճառով մորն այցելության գալ չի կարողանում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը երեկ Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատմանը:
Այս տարի ԱՄՆ-ում ընտրողները կորոշեն, թե ով կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը առաջիկա չորս տարիներին: Ընտրություններում նաև որոշվելու են ԱՄՆ Սենատի 34 մանդատների և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև 13 նահանգապետերի ճակատագիրը տեղական մարմինների ընտրության հետ մեկտեղ:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է նոյեմբերի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա.-ին: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված Անգելինա Զեմլյանովան, որ մասնագիտությամբ ռեժիսոր է և ավելի քան տասը տարի ոլորտում, Երևանում հիմնել է կինոլաբորատորիա։
Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի առջև ընդդիմության հրավիրել էր բողոքի բազմահազարանոց հանրահավաք՝ պահանջելով չեղարկել շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել Վրաստանի ղեկավարներին հարգել օրենքի գերակայությունը, երկրի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Մարիան ու Զարմիկը ծանոթացել և ամուսնացել են Ուկրաինայում։ Սերը առաջին հայացքից չի ծնվել, սակայն միասին աշխատելով՝ համակրանքը միմյանց հանդեպ վերածվել է ավելիին։ Զույգի համատեղ կյանքը Խարկովում ռումբերի ձայների տակ էր։ Նրանք իրենց դստեր հետ տեղափոխվել են Հայաստան։
Աննա Դանիելյանը Գորիսի առաջին կին տաքսիստն է, ով սպասարկում է միայն աղջիկների և կանանց։ Երկու երեխաների մայրը 19 տարի աշխատել է գեղեցկության ոլորտում, այժմ համատեղում է տաքսին գեղեցկության սրահի գործունեության հետ։ Օրվա ընթացքում կատարում է 10-ից ավել պատվերներ, սիրված է Գորիսի բնակիչների շրջանում։
Նիգերիան ազատ է արձակել կրիպտոարժույթով զբաղվող Binance ընկերության ղեկավարության ներկայացուցիչ Տիգրան Ղամբարյանին
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը քննադատաբար է արձագանքել նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի՝ հայությանը վերաբերող գրառմանը: Սեպտեմբերին հանձնախումբը քննադատական արձագանք էր տվել նաև դեմոկրատների թեկնածու Հարիսի ամերիկահայությանն ուղղված ուղերձին:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել:
բեռնել ավելին