Մատչելի հղումներ

 
Ռուբիոն և Ֆիդանը Մյունխենում քննարկել են «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը»

Ռուբիոն և Ֆիդանը Մյունխենում քննարկել են «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը»


Germany Munich Security Conference
Germany Munich Security Conference

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի տարածած հաղորդագրության համաձայն այսօր փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում և կողմերի միջև աճող երկկողմ առևտուրը։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն և միասնական Սիրիային, որը չպետք է սպառնալիք հանդիսանա ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ին դեմ պայքարում գլոբալ կոալիցիայում, Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ընդհանուր նպատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ AP գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարաև Հաքան Ֆիդանի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումը ԱՄՆ պետքարուղար Մարկո Ռուբիոյի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպումն է երկու պաշտոնյաների միջև:

Ըստ գործակալության՝ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարցեր։

Թուրքակկան կողմը հայտնել է, որ պաշտոնյաները գնահատել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայում զարգացումները և ռուս-ուկրաինական պատերազմը։

Ֆիդանն ընդգծել է Գազայում մշտական հրադադարի անհրաժեշտությունը և կոչ արել կարգավորել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար: Նա Ռուբիոյին տեղեկացրել է, թե «ինչ քայլեր կարող են ձեռնարկել տարածաշրջանի երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարում։

XS
SM
MD
LG