Մատչելի հղումներ

 
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն ԱՄՆ նախագահին ուղղված նամակում կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն ԱՄՆ նախագահին ուղղված նամակում կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա


Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշում գործադրել Բաքվի վրա Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման և ԼՂ հայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ը 2025 թվականի փետրվարի 6-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ, և կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների կալանավորման համար։

Նամակում Արամ Ա-ը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել և ապահովել հայ բանտարկյալների, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարների և առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, որոնք, ըստ նամակի, «առանց պատշաճ ընթացակարգի ենթարկվում են դռնփակ դատավարությունների»։

Նա նաև հորդորել է Թրամփին վերահաստատել իր նախընտրական դիրքորոշումը ԼՂ հարցում՝ ընդգծելով բնիկ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, Արամ Ա-ն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ԱՄՆ-ի զորեղ առաջնորդության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Թրամփի ներգրավվածությունն այս հարցերում կամրապնդի նրա դերը՝ որպես համաշխարհային խաղաղարարի:

Արամ Ա-ը նաև կարևորել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու հարցում՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կխթանի հետագա ագրեսիան հայերի դեմ։ Նա ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը և ԼՂ հայության իրավունքների ճանաչումը վճռորոշ քայլեր են արդար և հարատև խաղաղության հաստատման համար։

Նամակում Արամ Ա-ը շնորհակալություն է հայտնել Թրամփին նախկինում ստանձնած պարտավորությունների համար և հորդորել նրա վարչակազմին վճռականորեն գործել այս կարևոր հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG