Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, իր կայքում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ողջունել է Երևանին և Բաքվին «պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ»։ Պետքարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ ժամանակն է հանձնառու լինելու խաղաղությանը, պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջանի մեկնարկին», – ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից տարածված հայտարարության մեջ: