Մատչելի հղումներ

 
ԱՄՆ-ի նախագահն առաջադրել է ամերիկահայ Մայքլ Քավուքջյանին Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ի նախագահն առաջադրել է ամերիկահայ Մայքլ Քավուքջյանին Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկահայ Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ իր Truth սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Քավուքջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում»,-գրել է նախագահ Թրամփը՝ հավելելով՝ «Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին՝ որպես ԿՀՎ օպերատիվ աշխատակից: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը:

XS
SM
MD
LG