Նախկին նախագահի փաստաբանները ասում են, որ Թրամփը հերքելու է 2016 թվականի ընտրություններից առաջ չափահաս ֆիլմերի դերասանուհուն գումար վճարելու մեղադրանքները։
Աշխարհում տարեկան առաջանում է ավելի քան 50 միլիոն տոննա էլեկտրոնային թափոն, այդ թվում՝ օգտագործումից դուրս եկած պատճենահանող սարքեր, հեռուստացույցներ և համակարգիչներ։ Dell Technologies ընկերության ճարտարագետները մշակում են նոր մոտեցում, որի շնորհիվ համակարգիչները չեն հայտնվի աղբավայրերում։
Նյու Յորքի ատենակալների գլխավոր խուրհուրդը քվեարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելուն կողմ՝ չափահասների համար նախատեսված ֆիլմերի նախկին աստղին հատուցման հետ կապված քրեական մեղադրանքների կապակցությամբ։
Որոշ մարդկանց համար Ուսանողական սպորտաձևերի ազգային ընկերակցության բասկետբոլի ամենամյա մրցաշարը նշանակում է խաղադրույք կատարել խաղի արդյունքի վրա։ Սակայն ըստ Մոլեխաղերի խնդիրների ազգային կենտրոնի՝ դա կարող է խնդրահարույց լինել՝ հատկապես երիտասարդների համար։
Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միացյալ Նահանգները նախատեսել է մոտ 113 միլիարդ դոլար ռազմական և հումանիտար օգնություն Ուկրաինային՝ դարձնելով այն ԱՄՆ կառավարության կողմից երբևէ հաստատված օգնության ամենամեծ փաթեթներից մեկը:
Կալիֆոռնիական անապատը գրավում է նկարիչների Բանգլադեշից և Մեքսիկայից՝ մասնակցելու Desert X կոչվող արտասովոր ցուցահանդեսին Քոչելլա հովտում։
Այս ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես որդին փորձում է իր մահամերձ հորը խաղաղ մահ պարգևել։ Մինչ Միացյալ Նահանգներում շատերն իրենց մահկանացուն կնքում են հիվանդանոցներում, այս ընտանիքը հուսով է իրենց հարազատի կյանքի վերջին օրերը դարձնել ավելի բնական անցում տան պայմաններում։
‘’Վագներ’’-ի դերը Կրեմլի համար Ռուսական Վագներ մասնավոր ռազմական խմբավորումը գործում է աշխարհի մոտ երեսուն երկրներում: Որտե՞ղ էր Վագների հաջողության բանալին, եւ որտե՞ղ է արդեն իսկ անկում գրանցող այս կառույցի վերջը:
Ուկրաինական պատերազմի զոհված հերոսների տասնչորս երեխաներ ամերիկացի կամավորների շնորհիվ հնարավորություն են ստացել երկշաբաթյա արձակուրդ անցկացնել Կոլորադոյի Դենվեր քաղաքում։
Մինչ աշխարհը սպասում է ՆԱՍԱ-ի հայտարարությանը «Արտեմիս» լուսնային առաքելությունների առաջին անձնակազմերի մասին, որոշ տիեզերագնացներ ակնկալում են ներգրավվել այդ առաքելություններում, քանի որ տիեզերական գործակալությունը մտադիր է խթանել բազմազանությունը իր շարքերում։
Իրականանալի՞ է արդյոք Ռուսաստանում 1,5 միլիոնանոց բանակի գաղափարը Կրեմլը որոշել է կենտրոնանալ արդեն գրավված տարածքների պաշտպանության վրա: Ռուսաստանի ղեկավարության նպատակն է հավաքագրել մինչեւ 400 հազար հրացանակիր, առանց համընդհանուր մոբիլիզացիայի:
Կազմակերպությունը, որը երիտասարդներին պատրաստում է բնության պահպանության աշխատանքների համար, վերամշակում է մահացած ծառերը և դրանք փոխարինում նորերով՝ փրկելով արժեքավոր փայտանյութը։
Մինչ ԱՄՆ-ը պատրաստվում է Վաշինգտոնում անցկացնել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մտադրության մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փաստաթղթեր ներկայացնի 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ-ի հապճեպ դուրսբերման վերաբերյալ:
TikTok-ի գլխավոր գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն Կոնգրեսում պնդում էր, որ իր ընկերությունը որեւէ կապ չունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ: Սակայն սոցիալական այս ցանցի նկատմամբ անվստահությունը դրանից չի պակասում:
Լոս Անջելեսում ուկրաինացի արվեստագետներին աջակցելու նպատակով բացվել է ուկրաինական ավանդական հագուստի և արվեստի եզակի նմուշների ցուցահանդես։ Այն երկու նպատակ է հետապնդում՝ օգնել արվեստագետներին և Ուկրաինայի երեխաներին։
Պատերազմները կարելի է կանխել հզոր բանակով Եթե մի քանի տասնամյակ առաջ որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ Եվրոպայում ինչ որ ժամանակ կսկսվի պատերազմ, ապա պատերազմները կանխելու նպատակ ունեցող երկրներն այսօր մտածում են Արկտիկայում զինված ուժերը հզորացնելու մասին: Նպատակը չար ուժերից պաշտպանվելն է:
բեռնել ավելին