«Սիրիան համաձայնվել է իրականացնել բռնությունները դադարեցնելու ծրագրի որոշ մասեր»

«Սիրիան համաձայնվել է իրականացնել բռնությունները դադարեցնելու ծրագրի որոշ մասեր»

«Սիրիան համաձայնվել է իրականացնել երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարման դեմ հանդես եկող ընդդիմության նկատմամբ բռնությունները դադարեցնելու վերաբերյալ ծրագրի որոշ մասեր»:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես են եկել արաբական պետությունների դիվանագետները` ասելով, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մոալեմը, Քաթարի վարչապետ Համադ բին Ջասիմ ալ-Թանիի հետ բանակցություններ վարելու ընթացքում իր համաձայնությունն է տվել Արաբական պետությունների լիգայի կողմից ներկայացված որոշ առաջարկություններին:

Արաբական պետությունների լիգայի ծրագրով նախատեսվում է դադարեցնել Սիրիայի բնակավայրերի փողոցներում անվտանգության ուժերը ներկայությունը, վերջ տալ քաղաքացիական անձանց կողմից երկրի կառավարությանը հավատարիմ ուժերի կողմից բռնությունների գործադրմանը և մեկնարկել երկխոսություն Կահիրեում ապաստան գտած ընդդիմադիր ուժերի հետ:

Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել Արաբական պետություների ծրագրի որոշ մասեր ընդունելու մասին հաղորդագրությունները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադն անցյալ շաբաթ հայտարարել է, թե ամբողջ Մերձավոր Արևելքում «երկրաշարժ» տեղի կունենա, եթե Արևմուտքը փորձի միջամտություն ցուցաբերել իր երկրի ներքին գործերում։

Բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» թերթին տված հարցազրույցում Ասսադն ասել է, թե Սիրիան բոլոր հարցերում է տարբեր Եգիպտոսից, Թունիսից կամ Եմենից։

Սիրիայի նախագահը հանդես է եկել «մեկ այլ Աֆղանստանի» կրկնության նախազգուշացումներով` նշելով, թե իր երկիրը Մերձավոր Արևելքի հանգուցակետն է և որ «Սիրիայում ամեն մի խնդիր հրի կմատնի ամբողջ տարածաշրջանը»: