Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց


Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց
Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց

Սիրիայի ընդդիմադիր կազմակերպություններից մեկը կոչ է արել միջազգային հանրությանը պաշտպանել երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաքում բնակվող քաղաքացիական անձանց:

Այս հայտարարությամբ ընդդիմադիրները հանդես են եկել Սիրիայի անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցուցարարների դեմ մեկ օր առաջ իրականացված բռնություններից հետո, որոնց պատճառով կան բազմաթիվ զոհեր:

Սիրիայի ազգային խորհուրդը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ «աղետի գոտի» անվանելով Հոմս քաղաքը և հորդորելով միջազգային, ինչպես նաև արաբական պետությունների դիտորդներին վերահսկողության տակ վերցնել այս քաղաքում ստեղծված իրավիճակը:

Ակտիվիստների և Հոմս քաղաքի բնակիչների համաձայն, անվտանգության ուժերն այս գիշերվա ընթացքում գրոհել են քաղաքի բնակելի վայրերը:

Սիրիա անվտանգության ուժերի գործողությունների պատճառով կիրակի օրը զոհվել է առնվազն 13 մարդ, որոնց թվում հիմնական Հոմս քաղաքի բնակիչներ են եղել:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, այս երկրում տեղի ունեցող ապստամբության սկզբից զոհվել է արդեն ավելի քան երեք հազար մարդ:

Սիրիայի իշխանությունները տեղի ունեցող խռովությունների մեջ շարունակում են մեղադրել «զինված ահաբեկիչներին»:

XS
SM
MD
LG