Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի համաձայն, Սիրիայում բռնությունների պատճառով զոհվածներ թիվը գերազանցել է 3,5 հազարը


ՄԱԿ-ի համաձայն, Սիրիայում բռնությունների պատճառով զոհվածներ թիվը գերազանցել է 3,5 հազարը
ՄԱԿ-ի համաձայն, Սիրիայում բռնությունների պատճառով զոհվածներ թիվը գերազանցել է 3,5 հազարը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի համաձայն, Սիրիայի կառավարության կողմից այլախոհների նկատմամբ արդեն ութ ամիս իրականացվող բռնությունների զոհ է գնացել ավելի քան 3,5 հազար մարդ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ռավինա Շամդազանիի համաձայն, Միավրոված ազգերի կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկում ներառված են կիրակի օրը` մահմեդական Էյդ ալ-Ադհա տոնի ընթացքում տեղի ունեցած բռնություններին զոհ գնացած 19 անձի մասին տվյալները:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաքում չեն դադարում բռնությունները, որոնց ընթացքում երեքշաբթի օրը քաղաքի թաղամասերից մեկում զոհվել է երկու մարդ:

Երկրի կառավարական ուժերի կողմից մոտ մեկ շաբաթ չդադարող գրոհի զոհ է արդեն գնացել ավելի քան 110 մարդ: Սիրիայի կառավարությունը չի դադարեցրել բռնություններ իրականացնել իր ժողովրդի նկատմամբ` չնայած նման գործողությունները դադարեցնելու մասին Արաբական պետությունների լիգայի հետ կնքված պայմանագրի:

Արաբական պետությունների լիգայում Սիրիայի դեսպան Յուսեֆ Ահմեդը երկուշաբթի օրը հայտնել է, թե իր երկիրը զգալի քայլեր է կատարել պայմանագրի շրջանականերում իր պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Սիրիայի և Արաբական պետություններ լիգայի միջև կնքված պայմանագրի համաձայն, ըստ Ահմեդի, համաներմամբ ազատ է արձակվել 500 բանտարկյալ:

Միացյալ Նահանգի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն անցյալ ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը խորհուրդ չի տալիս որևէ մեկին ինքնակամ հանձնվել Սիրիայի իշխանություններին:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության վկայությամբ, երկրի արտգործնախարար Վալիդ Մոալլեմը դիվանագիտական նամակ է հղել` ասելով, թե ԱՄՆ-ի արտգործնախարարի հայտարարությունն առաջացրել է իր երկրի ղեկավարության զարմանքը, քանի որ, ըստ Մոալլեմի, դրանով փաստորեն խրախուսվել են զինյալների կողմից Սիրիայի ժողովրդի նկատմամբ իրականացվող քրեական հանցագործությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Նուլանդը երկուշաբթի օրն ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների կողմից արտահայտվող դիրքորոշումը չի փոխվել և որ այս երկրի կառավարությունը փորձում է շեղել ուշադրությունն ժողովրդի նկատմամբ իրականացվող «բռնություններից ու դաժան վերաբերմունքից»:

XS
SM
MD
LG