Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել քուրդ ընդդիմադիր մի ղեկավարի հուղարկավորման արարողության ժամանակ, ինչի արդյունքում սպանվել է արարողության առնվազն մեկ մասնակից։
Կրակահերթն արձակվել է, երբ մոտավորապես 5Օ հազար մարդ Ղամիշլի քաղաքում մասնակցում էր Մաշաալ Թամոյի հուղարկավորությանը։
Սգո թափորի մասնակիցները վանկարկում էին երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հրաժարականը պահանջող կոչեր։
Երկրի ընդդիմության ամենահայտնի դեմքերից Թամոյին սպանել էին դիմակավոր մի խումբ զինյալներ, ուրբաթ օրը նրա տունը գրոհելով։ Հայտնի չէ, թե ով է այս հարձակման կազմակերպիչն ու գլխավոր պատասխանատուն։
Թամոն Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի անդամ էր եւ քրդական Ապագա կուսակցության հիմնադիր անդամ։