Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահակներով զինված ոստիկանության ուժերը ցրել են ընդդիմության մի ցույց, որի ընթացքում ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ականատեսների համաձայն, անվտանգության ուժերը չորեքշաբթի օրը ցրել են այս երկրի ներքին գործերի նախարարության մոտակայքում մոտ 150 ակտիվիսի կողմից անցկացվող ցույցը` ձերբակալելով առնվազն հինգ ցուցարարի:
Որոշ ցուցարարների ձեռքում եղել են քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ժողովրդին քաղաքական ազատություններ տրամադրելու պահանջներով պաստառներ:
Ակտիվիստների այս փոքրաթիվ խումբը արդեն երկրորդ օրն է ցույցեր անցկացնում Դամասկոսում` փորձելով Սիրիայում, արաբական այլ պետությունների նման, ապստամբություն բարձրացնել բռնապետական ղեկավարության դեմ:
Սակայն Սիրիայում այլախոհներին չի հաջողվել բողոքի լայնածավալ ցույցեր կազմակերպել, քանի որ կառավարությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրականացրել է նրանց ահաբեկմանն ուղղված լայնածավալ գործողություններ և ձերբակալել ընդդիմադիրներից շատերին: