Պակիստանն ու ԱՄՆ-ը վերսկսելու են համատեղ հետախուզական գործողությունները

Պակիստանի արտգործնախարարության խոսնակ Թեհմինա Ջանջուա

Պակիստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ այս երկիրն ու Միացյալ Նահանգները վերսկսելու են մահմեդական զինյալների դեմ ուղղված հետախուզական համատեղ գործողությունները:

Այս փաստն ընկալվում է որպես երկու պետությունների միջև լարված հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլ:

Արտգործնախարարության խոսնակ Թեհմինա Ջանջուան ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի և Պակիստանի հետախուզական խմբերը համատեղ կօգտագործեն հետախուզական տվյալները:

Նա սակայն որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի ուժերին Պակիստանի տարածքում թույլատրվելու է համատեղ գործողություններ իրականացնել: