Պակիստանի Հարվային Վազիրիստան շրջանում հինգշաբթի առավոտյան թալիբների ավելի քան 100 զինյալ հարձակում են կատարել հսկիչ-անցագրային մի անցակետի վրա, որի պատճառով զոհվել է ութ, վնասվածքներ ստացել` առնվազն յոթ զինծառայող:
Պակիստանի իշխանությունների համաձայն, բախման ընթացքում ոչնչացվել է թալիբների տասը մարտիկ:
Պակիստանում հինգշաբթի օրն իրականացվել են ահաբեկչական մի շարք հարձակումներ:
Այսպես, Փեշավար քաղաքում իրականացված ռմբակոծության պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:
Բալուջիստան նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունը վնասել է ոստիկանության մի մեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը վնասվածքներ է ստացել:
Նման պայթյունի հետևանքով Վերին Դիր շրջանում զոհվել է առնվազն մեկ մարդ:
Ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել իրականացված այս հարձակումների համար: