Լիբիան պատվիրակություն է ուղարկել Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը

Լիբիան պատվիրակություն է ուղարկել Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին պատվիրակություն է ուղարկել այս երկրի ճգնաժամին նվիրված Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը մասնակցելու համար։

Պատվիրակությունն ուրբաթ օրը՝ հանդիպման մեկնարկից մեկ օր առաջ ժամանել է Կահիրե։ Արաբական պետությունների լիգան, որպես բողոք Լիբիայում կառավարության կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող բռնությունների, դադարեցրել է Տրիպոլիի կառավարության անդամակցությունն այս կազմակերպությանը։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Լիգան թույլ է տալու Լիբիայի էներգետիկայի նախարարի կողմից գլխավորած պատվիրակության մասնակցությունը կայանալիք հանդիպմանը։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ը տարերային աղետների դեպքում օգնություն ցուցաբերող անձնակազմ կուղարկի Լիբիայի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներ։

Ավելի վաղ, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգներն աշխատելու է Լիբիայի ընդդիմության հետ կապեր ստեղծելու ուղղությամբ։

Նա խոստացել է հանդիպել ԱՄՆ-ում Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Թունիս և Եգիպտոս հաջորդ շաբաթ կայանալիք այցերի ընթացքում։