Հրետանային կրակ Կորեական թերակղզում

Հրետանային կրակ Կորեական թերակղզում

Կորեական թերակղզում կրկին հնչում է հրետանային կրակը` Հյուսիսի և Հարավի միջև հետզհետե լարվող իրավիճակն էլ ավելի սրելով:

Հարավային Կորեային պատկանող Յենփյոնգ կղզու բնակիչներն ուրբաթ օրը հայտնել են, որ մոտակայքում գտնվող Հյուսիսային Կորեայի կողմից հրեատանային կրակոցների ձայն էր գալիս:

Հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաները հայտնել են, որ երկրի տարածք որևէ արկ չի ընկել:

Կրակոցների հետ միասին Փխենյանը հանդես է եկել ավելի խիստ արտահայտություններով` ուրբաթ օրը նախազգուշացնելուվ, որ երկու պետությունները ավելի մոտ են կանգնած «պատերազմի շեմին»: