Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափի մոտակայքում, սակայն սպասվող ցունամիի վտանգն անցել է: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1 բալ։
Երկրաշարժի ցնցումները զգալի են եղել նույնիսկ էպիկենտրոնից 300 կիլոմետր դեպի հարավ գտնվող Տոկիոյում։
«Էն-Էյչ-Քեյ» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երկրաշարժի պատճառով մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել;
Ճապոնիայի կառավարության հաղորդագրության համաձայն, երկրաշարժի պատճառով վնասվել է Ճապոնիայի հյուսիսային տարածքները սնուցող էլեկտրականության ցանցը՝ խաթարելով մի քանի շրջանների էլեկտրասնուցումը։
Ելույթ ունենալով երկրաշարժից մի քանի ժամ անց` Ճապոնիայի նախարարների խորհրդի քարտուղարի տեղակալը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնի մոտակայքում գտնվող երեք ատոմակայաններում ճառագայթման մակարդակը չի բարձրացել։