Թուրքիայում չորս նոր գեներալ է նշանակվել բանակի կարևորագույն պաշտոններում` անցյալ շաբաթ երկրի զինուժի բարձրագույն հրամանատարության պաշտոնաթող եղած մի քանի պաշտոնյայի փոխարեն, որոնք իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են` որպես իրենց գործընկերներին դավադրության մեղադրանքով ձերբակալությունների բողոքի արտահայտություն:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հինգշաբթի օրը հաստատել է զինուժի գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև բանակի, նավատորմի և օդուժի նոր հրամանատարների նշանակումը:
Այս մասին Գյուլը հայտնել է Թուրքիայի Զինուժի գերագույն խորհրդի չորսօրյա հանդիպման ավարտից հետո:
Թուրքիայի նախագահի խոսնակի համաձայն, հրամանատարական պաշտոններում նորանշանակ սպաների հաստատումը երկրի նախարարների խորհրդի կողմից որևէ դժվարություն չի ներկայացնելու:
2003 թվականից Թուրքիայում հակակառավարական դավադրություն ծրագրավորելու մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 200 սպայի, որոնց մեծամասնությունն ազատազրկվել է: