Մատչելի հղումներ

Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով


Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ իշխանությունները պաշտոնապես ձերբակալել են երկու թուրք թոշակի անցած գեներալների` իսլամամետ կառավարության դեմ պատրաստվող պետական հեղաշրջման մեղադրանքով:

“Անատոլիա” լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ կիրակի օրը Թուրքիայի դատարաններից մեկը հանձնարարել է Սեներ Էրույգուրի և Հուրսիթ Տոլոնի ձերբակալումը ահաբեկչական կազմակերպություն ստեծղելու և ղեկավարելու մեղադրանքների հիման վրա: Գործակալության տարածած տվյալների համաձայն` գեներալներն այժմ գտնվում են Ստամբուլի ազատազրկման վայրերից մեկում:

Գեներալների փաստաբանները հերքել են այդ մեղադրանքները` դրանք որակելով “ստահոդ”, և տեղեկացրել են, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել այդ որոշումը:

Ազատազրկված գեներալները այն քսանմեկ անձանց թվում են, որոնք երեքշաբթի օրը ժամանակավոր կալանքի տակ էին առնվել Էրգենեկոն անվանմամբ արմատական աշխարհիկ ցանցի դեմ տարվող ոստիկանական հետաքննության շրջանակներում:

Իշխանություններն ասում են, որ կասկածյալները պլանավորում էին Թուրքիայի տարբեր հատվածներում հուլիսի 7-ին անցկացնել ապօրինի բողոքի ակցիաներ, սպանություններ իրականացնել և անվտանգության ուժերի հետ բախումներ հրահրել:

Կալանավորվածների տասնմեկն ազատ են արձակվել: Սակայն նրանցից ոմանց` այդ թվում աշխարհիկ Կումհուրիեթ թերթի Անկարայի թղթակցի համար, որպես խափանման միջոց է ընտրվել գործի հետաքննության ընթացքում երկիրը չլքելու պայմանը:

Ընդդիմադիր խմբերը ձերբակալությունները որակել են որպես իշխանության քննադատներին ճնշելու կառավարության արշավի հերթական դրվագ: Իշխող կուսակցության ներկայացուցիչ Դենգիր Միր Մեհմեթ Ֆիրաթը մյուս կողմից պնդել է, որ կառավարությունը իրականացրել է իր պարտականությունները:

XS
SM
MD
LG