Զբիգնև Բզեժինսկին` Մեթյու Բրայզայի նշանակման արգելափակման մասին

Զբիգնև Բզեժինսկին` Մեթյու Բրայզայի նշանակման արգելափակման մասին

ԱՄՆ-ի առաջատար քաղաքագետ Զբիգնև Բզեժինսկին «արտաքին քաղաքականության իրականացման սխալ միջոց» է անվանել Մեթյու Բրայզայի` որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակման արգելափակման փորձերը:

Բրայզայի թեկնածությունը արգելափակելու ուղղությամբ հայկական լոբբիի կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ այս հայտարարությամբ Բզեժինսկին հանդես եկավ Վաշինգտոնում անցկացված «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններ. «ռազմավարական գործընկերության» իրավիճակը» խորհրդաժողովում:

«ԱՄՆ-ի քաղաքացիների ցանկացած ազգային խումբ իրավունք ունի բարձրաձայնել արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ունեցած կարծիքը», - ասաց Բզեժինսկին: «Սակայն կառավարությունը պե՞տք է արդյոք ականջ դնի այդ խմբի պահանջներին` մանավանդ, եթե այդ պահանջները միակողմանի են», - հրապարակային հարց տվեց նա:

Շեշտելով, որ կառավարությունը պետք է այլընտրանքային լուծումներ գտնի այդ խնդրին, նա ասաց, թե «այս դեպքում գործին վերաբերող կանխատեսումները պետք է ճշգրիտ լինեն»:

Բզեժինսկին, մասնավորապես, նշեց, որ Մեթյու Բրայզան կարող է, առանց Սենատի հաստատման, նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ-ի առաքելությունը գլխավորող նախագահի ներկայացուցիչ: