Բելառուսում անցկացվել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը: Սա Լուկաշենկոյի նախագահական չորրորդ ժամկետն է:
Արարողության ընթացքում Բելառուսի նախագահը երդվել է պաշտպանել մարդու իրավունքները` չնայած այն հանգամանքին, որ նրա կառավարությունը կոպիտ ճնշումներ է գործադրում՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար:
Եվրոպական պետությունների դեսպանները բոյկոտել են երդմնակալության արարողությունը` անցյալ ամիս կայացած վիճահարույց ընտրությունների դեմ իրենց բողոքն արտահայտած ընդդիմադիրներին և իրավապաշտպաններին բանտարկելու մասին Լուկաշենկոյի ընդունած որոշման պատճառով: