Եվրամիությունը նախատեսում է ճանապարհորդության արգելք կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և իր կառավարության անդամների նկատմամբ` քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների համար:
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ԵՄ-ի անդամ-պետությունները նախատեսում են «բավականին խիստ» պատժամիջոցներ կիրառել:
Բիլդտի համաձայն, ԵՄ-ի արտգործնախարարները Բրյուսելում հունվարի 31-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են, թե Բելառուսի պետական պաշտոնյաներից ում է անհրաժեշտ ընդգրկել պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում:
Բելառուսի կառավարությունը դեկտեմբերի 19-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում վերընտրվել է Բելառուսի գործող նախագահը, ձերբակալել է քաղաքական ցույցերի բազմաթիվ մասնակիցների և լրագրողների: