Բելառուսի դատախազները պահանջել են յոթ տարվա ազատազրկման դատապարտել ընդդիմության առաջնորդ Անդրեյ Սաննիկովին՝ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին երկում վիճահարույց նախագահական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր կազմակերպելու մեղադրանքներով։
Այս պահանջը Մինսկի դատարանում ուրբաթ օրը ներկայացրել է դատախազ Անտոն Զագորովսկին։
57-ամյա Սաննիկովը եղել է դեկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված նախագահական յոթ թեկնածուներից մեկը։
Բելառուսում ընթանում է նաև նախագահական նախկին չորս այլ թեկնածուների դատավարությունը։