Մատչելի հղումներ

Բելառուսում դատապարտվել է նախագահի ևս երկու թեկնածու


Բելառուսում դատապարտվել է նախագահի ևս երկու թեկնածու
Բելառուսում դատապարտվել է նախագահի ևս երկու թեկնածու

Բելառուսում դատարանը երկու տարվա պայմանական բանտարկության է դատապարտել նախագահի թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաևին և Վիտալի Ռիմահշևսկուն: Նրանք դատապարտվել են անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեջ:

Շրջանային դատարանն ուրբաթ օրը մեկից երկու տարվա պայմանական բանտարկության մասին վճիռներ է կայացրել նաև ընդդիմության չորս այլ ակտիվիստների նկատմամբ:

Երկրի ընդդիմության առաջատար թեկնածու Անդրեյ Սաննիկովն անցյալ շաբաթ նման մեղադրանքներով դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման:

Դեռևս շարունակվում է անցյալ տարվա նախագահական ընտրություններին մասնակցած ևս երկու թեկնածուի` Նիկոլայ Ստատկևիչի ու Դմիտրի Ուսսի դատավարությունը:

Վերլուծաբանների համաձայն, ուրբաթ օրը կայացված դատավճիռների ընդունման վրա ազդեցություն է գործել Արևմուտքի կողմից գործադրված ճնշումը:

XS
SM
MD
LG