Բահրեյնում մայրաքաղաք Մանամայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կառավարության ընդդիմախոսները բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին սատարել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու իրենց պահանջները և օժանդակություն ցուցաբերել Բահրեյնի կառավարության վրա ճնշում գործադրելու հարցում։
Ցուցարարների համաձայն, իրենք ցանկանում են, որ սուննի միապետությունն իշխանությունը փոխանցի ընտրովի կառավարությանը, որտեղ լիարժեք ներկայացուցչություն կունենան Բահրեյնում մեծամասնություն կազմող շիաները։
Շիաների կողմից գլխավորվող ընդդիմությունն արդեն մի քանի շաբաթ հակակառավարական բողոքի ցույցեր է անցկացնում։
Կառավարության կողմից փետրվարի 14-ից ընդդիմության նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում զոհվել է յոթ մարդ, ինչը ստիպել է այս պետության իշխանություններին, Արևմուտքի իրենց դաշնակիցների կողմից գործադրված ճնշման տակ, թույլատրել խաղաղ ցույցերի անցկացումը։
Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող Բահրեյնում տեղակայված է ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը։