Մատչելի հղումներ

Հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցերը Բահրեյնում


Հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցերը Բահրեյնում
Հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցերը Բահրեյնում

Բահրեյնի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում շարունակվում են ժողովրդավարության ջատագով ակտիվիստների ցույցերը։

Ցուցարարները վերադարձել են Մանամայի Մարգարիտների հրապարակը՝ իրենց հետ բերելով վրաններ և արգելափակոցներ, քանի որ դրանք ոչնչացվել էին ոստիկանության կողմից հինգշաբթի օրը մարդկային զոհերի պատճառ դարձած գրոհի ժամանակ։

Բահրեյնի Սալման բին Համադ ալ-Խալիֆա թագակիր արքայազնը կիրակի օրը կրկնել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցով շիա ընդդիմադիրների ղեկավարների պահանջները քննարկելու իր առաջարկը։

Բահրեյնի ընդդիմությունը բանակցություններ անցկացնելու համաձայնություն տալուց առաջ պահանջում է, որ երկրի թագավորը ցրի կառավարությունը և զբաղեցրած պաշտոնից ազատի վարչապետ Խալիֆա բին Սալման ալ-Խալիֆային

Շիա «ալ-Վեֆաք» ընդդիմադիր առաջատար կուսակցությունը կիրակի օրը մեղադրել է Խալիֆայի կառավարությանը վերջերս տեղի ունեցած բռնությունների մեջ, որոնց պատճառով զոհվել են առնվազն յոթ, վնասվածքներ ստացել՝ հարյուրավոր մարդիկ։

Հարևան Սաուդյան Արաբիան խոստացել է աջակցություն ցուցաբերել Բահրեյնի թագավորական ընտանիքին՝ շիա ընդդիմության դիմակայությունը շարունակվելու դեպքում։

Սուննի կառավարություն ունեցող Սաուդյան Արաբիան նյութական օժանդակություն է ցուցաբերում Բահրեյնի ալ-Խալիֆա ընտանիքին՝ փորձելով կանխարգելել այս պետությունում Իրանի ազդեցության ուժեղացումը։

XS
SM
MD
LG