Մատչելի հղումներ

Բահրեյնում նոր բախումները զոհերի պատճառ են դարձել


Բահրեյնում նոր բախումները զոհերի պատճառ են դարձել
Բահրեյնում նոր բախումները զոհերի պատճառ են դարձել

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակում վրաններ տեղադրած ցուցարաների դեմ երկրի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է երկու մարդ, մի քանի մարդ՝ վնասվածքներ աստացել։

Անվտանգության ուժերն այս գործողություններն իրականացրել են ոստիկանության և ակտիվիստների միջև առնվազն երկու զոհի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձած փողոցային մարտերից մեկ օր անց։

Փորձելով վերջ տալ ապստամբությանը՝ կառավարությունը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել։

Բահրեյնի պետական հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը հայտարարվել էր, որ Համադ բին Իսա ալ-Խալիֆա թագավորը զինված ուժերի հրամանատարությանը կարգադրել է «համապատասխան միջոցներ» ձեռնարկել՝ իրեն «ահաբեկող» ցուցարարներից երկիրը պաշտպանելու համար։

Թագավորը երկուշաբթի օրը թույլատրվել է սաուդյան մոտ 1 000 զինվորների և Արաբական Միացյալ Էմիրությունների մոտ 500 ոստիկանության ծառայողների մուտք գործել այս երկիր։

Մանամայում հազարավոր ցուցարարներ ցույց են կազմակերպել Սաուդյան Արաբիայի դեսպանության մոտ՝ «բռնազավթում» անվանելով այս երկրի զինված ուժերի ներկայությունը։

Կահիրեում գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտնել է, որ հեռախոսային զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆայսալ արքայազնի հետ՝ հորդորելով նրան ջանքեր գործադրել Բահրեյնում երկխոսություն սկսելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG